Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978թ.–ին: Տուն-թանգարան ստեղծելու որոշումը կայացվել էր 1976 թվականին` դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք: Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում:TՏուն-թանգարանն այցելուների առջև իր դռները բացել է 1984թվականին:Թանգարանի հավաքածուն կազմում է մոտ 12500 թանգարանային առարկա՝ լուսանկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, հեղինակային համերգների և բալետային ներկայացումների հայտագրեր, ձևավորման էսքիզներ,  բեմական իրեր և այլն:  Գրադարանը և ձայնադարանը  մատչելի է բոլորին:

Հիմնական  ցուցադրությունը ներկայացնում է Արամ Խաչատրյանի կյանքը և գործունեությունը՝  որպես կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, պետական – հասարակական գործիչ, որն  ամփոփվում է հուշատան ցուցադրութամբ: