Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն

ժողովրդական ստեղծագործության կենտրոնն ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականու­թյան ապահովումն ու հանրահռչակումը:

Կենտրոնը ստեղծ ել է 2011 թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները:

Հավաքածուն (շուրջ 10.000 առարկա) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գոր­­­­­­­­­­­­­գագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:

Կենտրոնն աբոնեմենտային տարբերակով առաջարկում է.

-  ինտերակտիվ էքսկուրսիաներ 

          Հատուկ առաջարկներ

Սիրելի դպրոցականներ Կենտրոնում գործում են նաև տարբեր խմբակներ՝ կարպետագործության, գորգագործության, տիկնիկագործության, բատիկայի և այլն:

Դպրոցականների համար գործում են զեղչեր: Օրինակ՝ ձեզ համար կարպետագործության  8 դասի արժեքն ընդամենը 8000 դրամ է: 

Սիրով կսպասենք 099 519 699 և 010 569380 :)