Պերճ Պռոշյանի տուն-թանգարան (ԳԱԹ մասնաճյուղ)

Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը գտնվում է Աշտարակի սրտում՝ Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիների, հին կամրջի և Քասախ գետի հարևանությամբ: Թանգարանը հիմնադրվել է 1948թ. մեծանուն գրողի հայրական տան տեղում: Թանգարանը երկհարկանի բարեկարգ շինություն է, ունի նաև մառան, հացատուն և ընդարձակ բակ:  Թանգարանում ներկայացված են գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, ինչպես նաև կենցաղային իրեր, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել 19-20րդ դարերի հայ մարդու կյանքից և կենցաղից: Թանգարանում կազմակերպվում են  միջոցառումներ, կրթական ծրագրեր, շնորհանդեսներ: Նշենք նաև, որ մեր թանգարանը Աշտարակում գործող միակ թանգարանն է: