Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն

Գորիսի թատրոնի ծագման պատմությունը  սկսում է  հարյուրամյակների  խորքից ։ Այդ է վկայում հին Գորիսի  քարանձավային  բնակավայրում  գտնվող  ժայռափոր թատրոնը։

Դեռևս 1912-18թթ․Գորիսում գործել են թատերական  ինքնագործ  խմբեր։ Թատերական  կյանքում  առաջընթաց է նկատվել Հայաստանում  խորհրդային  իշխանության  հաստատումից  հետո ։ 1936թ․Գորիսում  տեղի ունեցավ  մշակութային  խոշոր  իրադարձություն ՝  բացվեց  դրամատիկական  թատրոն , որտեղ  սկսեցին  հանդես գալ  դերասանական տաղանդով օժտված մարդիկ,  մանկավարժներ,  տեղի մտավորականության  ներկայացուցիչներ:

1938թ կազմավորվեց Գորիսի  պետական  շրջանային  թատրոնը, որը  համալրվեց  պրոֆեսիոնալ  դերասաններով ։

1944թ ապրիլի 20-ին Գորիսի  պետական  թատրոնը  անվանակոչվեց  հայ մեծ  դերասան Վաղարշ Վաղարշյանի  անունով ,որը  մշտական կապ է  ունեցել  թատրոնի  հետ ։ Այդ տարիներին  ու հետագայում , Վաղարշյանի  օրինակով  ,հայ  բեմի  մեծանուն  վարպետներ Վահրամ  Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը,  Ավետ Ավետիսյանը,  Գուրգեն  Ջանիբեկյանը  և Դվիթ  Մալյանը պարբերաբար  իրենց արվեստն են  ցուցադրել Գորիսի  բեմի վրա։

 Թատրոնի կոլեկտիվը  մշտապես  համալրվել է  հանրահայտ  և Երևանից ժամանած  երիտասարդ  կադրերով ։

1952թ․ բեմադրվեց  Շիրվանզադեյի «Պատվի համար» դրաման՝  ռեժիսոր  Երվանդ  Մանարյանի  ղեկավարությանբ ։

2004թ ՀՀ ժող․ արտիստ  Սոս  Սրգսյանի  միջնորդությամբ  Գորիսում  բացվեց  երևանի  թատրոնի  և կինոյի  պետական  ինստիտուտի մասնաճյուղը , որը  նպաստեց  թատրոնի  նոր    կադրերով  ապահովմանը ։

 Այժմ  թատրոնը  հիմնականում  համալրված է ԵԹԿՊ-ի  Գորիսի մասնաճյուղի շրջանավարտներով։Թատրոնում  կա  կայուն  խաղացանկ , որը  մշտապես  թարմացվում  է նոր  ներկայացումներով ։

Թատրոնը  հանդես է  գալիս ոչ  միայն  տարածաշրջանում ,  այլև  շրջագայություններ է իրագործում  նրանից դուրս այլ  մարզերում ,  մասնակցում է  թատերական  փառատոների , ինչպես նաև  կազմակերպում է  թատերական  փառատոներ  սեփական  հարկի տակ։

Թատրոնը ժողովրդի  հետ  սերտ  կապի  մեջ է  տեսնում  իր ապագա զարգացման  հեռանկարը։