Երևանի խամաճիկների պետական թատրոն

Երևանի խամաճիկների պետական թատրոն Ստեղծվել է 1987 թ։ Այն երրորդն էր ԽՍՀՄ տարածքում / Լենինգրադի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո/ ու առաջինը, որն իրականացնում էր ներկայացումներ թե մեծահասակ ու թե մանկահասակ հանդիսատեսի համար։ Ի տարբերություն սովորական տիկնիկային թատրոնների, խամաճիկների թատրոնը «գործում է» իսկական փոքրիկ բեմում՝ տիկնիկները վարվում են վերևից թելերի օգնությամբ։ Սկզբնական հաջողություններից հետո, թատրոնի համար սկսվեցին դժվար ժամանակներ թե գեղարվեստական ու թե ‎‎ ֆինանսական առումով։ Այն նոր վերելք ապրեց 2000 թ։ Տեղի ունեցավ նոր ստեղծագործական ուժերի հոսք, խաղացանկը հարստացավ նոր ու հաջողված ներկայացումներով։ Այժմ թատրոնի խաղացանկում կա 25 ներկայացում թե մեծահասակ, թե մանկահասակ հանդիսատեսի համար։

Թատրոնի գլխավոր ռեժիսոր՝  ՀՀ վաստակավոր արտիստ՝ Աննա Էլբակյան