Հանրագիտարան

Ձերբակալվեց Ջորդանո Բրունոն

Ֆիլիպպո Բրունոն (իսկական անունը՝ Ֆիլիպպո, մականունը՝ Բրունո Նոլանցի ) ծնվել է 1548թ. Իտալիայի Նոլա քաղաքում՝ զինվոր Ջովանի Բրունոյի ընտանիքում: 11 տարեկանում նրան ուղարկել են Նեապոլ`   ուսումնասիրելու գրականություն, տրամաբանություն և դիալեկտիկա: 15 տարեկանում նա ընդունվում է տեղի Ս. Դոմինիկի մենաստանը, որտեղ էլ 1565թ. դառնում է կուսակրոն`   ստանալով Ջորդանո անունը:

Շուտով Բրունոն իր վրա է սևեռում հոգևորականների ուշադրությունը`   կասկածի ենթարկելով Սբ. Գրքի դոգմաները: Ղեկավարությունն սկսում է նրա գործունեության հետաքննությունը, սակայն Բրունոն, չսպասելով այս ամենի ավարտին, փախչում է Հռոմ, այնտեղից էլ՝ դեպի հյուսիս:

 

Նա կարճ ժամանակով էր միայն կանգ առնում որոշ վայրերում`   ապրուստ վաստակելով դասավանդումներով: Երկար դեգերումներից հետո Բրունոն հաստատվում է Անգլիայում, որտեղ էլ 1584թ. հրատարակում է իր մի քանի ստեղծագործությունները, այդ թվում նաև «Աշխարհի ու տիեզերքի անվերջության մասին» աշխատանքը:

 

1591թ. վենետիկցի մի ազնվականի հրավերով Բրունոն մեկնում է Վենետիկ, սակայն շուտով  այդ նույն ազնվականը վենետիկյան ինկվիզիցիային նամակ է գրում`   ներկայացնելով Բրունոյի «սխալ» գաղափարները: 1592թ.-ի մայիսի 23-ին Բրունոն ձերբակալվում է և Հռոմի եկեղեցական իշխանության պահանջով տեղափոխվում Հռոմ:

 

1600թ.-ի փետրվարի 17-ին աշխարհիկ դատարանի որոշումով Ծաղկաց հրապարակում այրում են «չմեղանչած, համառ և աննկուն հերետիկոս» Ջորդանո Բրունոյին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: