Առողջապահություն

Ինչու՞ են մազերը թեփոտվում

Թեփի առաջացումն ամենատհաճ և անհրապույր դրսևորումն է, որին կարող են նպաստել տարբեր պատճառներ, օրինակ՝ օրգանիզմում հորմոնային խախտումները, ոչ ճիշտ սնվելու, B1, B2, B6 վիտամինների անբավարարության պատճառով նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև մազերի խնամքի համար նախատեսված ոչ ճիշտ պարագաների ընտրությունը:

Առաջարկում ենք ժողովրդական բժշկության մի քանի դեղատոմսեր, որոնք թույլ կտան տնային պայմաններում ազատվել մազերի թեփից:

 

20-30 գրամ կռատուկի արմատի վրա լցնել 1 բաժակ ջուր, եռացնել 10 րոպե, թողնել թրմվի, քամել: Այս թուրմով գլխամաշկը շփել շաբաթը 2-3 անգամ:

Մանանեխը ջրով բացել թթվասերի խտության չափով և դրանով շփել մազարմատները գլուխը լվանալուց 15-20 րոպե առաջ շաբաթը 1 անգամ:

 

Գլուխը մերսել անուշաբույր յուղերով, որոնք օժտված են հակասնկային, հականեխիչ հատկություններով (հազրեվարդ, մայրի, նարդոս,  ռեհան և այլն):

2 հում ձուն խառնել ոչ մեծ քանակությամբ ջրի հետ և քսել գլխամաշկին: Լավ մերսել, թողնել 15-20 րոպե, ապա գլուխը ողողել տաք ջրով: Կատարել շաբաթը 1 անգամ:

 

Հեղինակ`   Ա.Ասլանյան

Աղբյուր`   Առողջապահության լրատու

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: