Հանրագիտարան

Սեպտիմիոս Սևերոս

Սեպտիմիոս Սևերոս (լատ.՝ Lucius Septimius Severus Augustus) ծնվել է 145 թվականի ապրիլի 11-ին: Հռոմեական կայսրության կայսրն էր 193-211թթ.:

Սևերոսը ծնվել է հռոմեական Աֆրիկա նահանգում: Զբաղեցրել է բարձր պաշտոններ Մարկոս Ավրելիոս և Կոմմոդոս կայսրերի իշխանության օրոք:

 

Նա իշխանության է եկել 193 թվականին`   Պերտինաքս կայսրի մահից հետո: Հետագայում սպանելով Դիդիուս Հուլիանուսին՝ Սևերոսը ջախջախել է գահի մյուս թեկնածուներին:

 

Սևերոսի առաջին կարևոր ռազմական հաջողությունը Պարթևաստանի սահմանի մոտ գտնվող և ռազմավարական կարևոր դիրք ունեցող Օսրոյենե կախյալ թագավորության նվաճումն էր: Մահացել է 211 թվականի փետրվարի 4-ին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: