Հանրագիտարան

Արհեստագործության զարգացման նախադրյալները միջնադարյան Հայաստանում

Հայաստանի անկախության վերականգնումը մեծապես խթանեց արհեստագործության զարգացմանը:

Արհեստագործությանն առատ հումք էին մատակարարում թե' երկրագործությունն ու անասնապահությունը և թե' օգտակար հանածոներով հարուստ ընդերքը: Ոչխարի բրդի, բամբակի, վուշի, մետաքսաթելի, անասունների մորթու արտադրությունը մեծապես զարկ տվեց մանածագործական ու կաշեգործական արհեստների զարգացմանը: Երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար ծաղկում ապրեց մետաղագործությունը: Գյուղատնտեսության բուռն վերելքը՝ կապված բնակչության արագ աճի հետ, մեծապես խթանեց գյուղատնտեսական գործիքների արտադրությունը:

Գնալով զարգացան շուկայական հարաբերությունները, ձևավորվեց երկրի ներքին շուկան, աշխուժացավ արտաքին առևտուրը: Շուկայի պահանջմունքը բավարարելու համար արհեստավորներն սկսեցին հրաժարվել գյուղատնտեսական գործունեությունից: Դրա հետևանքով արհեստները վերջնականապես անջատվեցին գյուղատնտեսությունից: Արհեստավորները հաստատվում էին քաղաքներում ու մայրուղիների խաչմերուկներում, որտեղ աստիճանաբար ձևավորվեցին նոր քաղաքներ ու վաճառաշահ ավաններ:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: