Հանրագիտարան

1565թ. հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն

Ռիո դե Ժանեյրո, որը հաճախ կոչվում է պարզապես Ռիո (պորտուգալերեն՝ Rio de Janeiro ) Բրազիլիայի երկրորդ մեծագույն քաղաքն է, իր մեծությամբ երրորդ ագլոմերացիան Հարավային Ամերիկայում, որի բնակչությունը կազմում է 6,3 միլիոն մարդ, ինչը նրան դարձնում է 6-րդ խոշորագույն քաղաքն Ամերիկայում և 26-րդն աշխարհում:

Քաղաքը մոտ երկու դար եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը, իսկ 1815-1960թթ.-ին եղել է անկախ Բրազիլիայի մայրաքաղաքը: Ռիոն անվանում են նաև "Cidade Maravilhosa" կամ «հրաշալի քաղաք»:

Ռիո դե Ժանեյրոն հարավային կիսագնդի ամենաշատ այցելվող քաղաքն է, որը հայտնի է իր բնական միջավայրով, սամբայով, Բոսսա-Նովայով և լողափներով, որոնցից առավել հայտնի են Բառա դե Տուժիկան, Կոպակաբանան, Իպատեման և Լեբլոնը:
 
Այլ տեսարժան վայրերի շարքում կարելի է առանձնացնել Քրիստոսի արձանը Կորկովադու լեռան վրա ("Cristo Redentor"), Պաո դե Աշուկար լեռը, Սամբադրոմը, որն օգտագործվում է կարնավալների ժամանակ և «Մարականան»`   աշխարհի խոշորագույն մարզադաշտերից մեկը։
 
Ռիո դե Ժանեյրոյում են անցկացվելու 2016թ.-ի ամառային օլիմպիական խաղերը: «Մարականան» ընդունել է 2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: