Առողջապահություն

Սրտի աշխատանքի խանգարումներ

Ըստ վիճակագրական տվյալների, սրտանոթային հիվանդությունները մահացության և հաշմանդամության պատճառ հանդիսացող հիվանդությունների թվում առաջին տեղն են գրավում։

 

Ըստ վիճակագրական տվյալների, սրտանոթային հիվանդությունները մահացության և հաշմանդամության պատճառ հանդիսացող հիվանդությունների թվում առաջին տեղն են գրավում։

Սրտանոթային հիվանդությունները, տարբեր ծանր վնասվածքներ և բազմաթիվ այլ պատճառներ կարող են բերել սրտի կանգի։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել այդ իրավիճակը, քանի որ այս դեպքում տուժածի կյանքը փրկելու համար դուք ունեք միայն մի քանի րոպե։ 

Սրտանոթային հիվանդությունները սրտի և արյունատար անոթների ախտահարմամբ ընթացող հիվանդություններն են։

Մարդու ամբողջ կյանքի ընթացքում սիրտը կատարում է անդադար աշխատանք՝ ապահովելով արյան շրջանառությունը մարմնում։ Բնական է, որ այդ աշխատանքը իրականացնելու համար սրտամկանին անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մատակարարում։ Պսակաձև անոթները սրտամկանը սնուցող արյունատար անոթներն են (նկ.6.1ա)։ Եթե պսակաձև անոթների լուսանցքը նեղանում է, և սրտամկանն իր գործունեության համար չի ստանում բավարար քանակի թթվածին, առաջանում է մի վիճակ, որն անվանում են կրծքահեղձուկի նոպա։ Անոթների լուսանցքի նեղացումը կարող է պայմանավորված լինել ինչպես պսակաձև անոթների կծկումով (վախի, սթրեսի ժամանակ), այնպես էլ դրանց ախտահարումով (աթերոսկլերոզի, թրոմբի հետևանքով)։ Աթերոսկլերոզը քրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ արյունատար անոթների ներքին մակերեսին նստում է խոլեսթերինը, նեղացնում անոթների լուսանցքը և նվազեցնում դրանց առաձգականությունը, ինչի հետևանքով խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը (նկ. 6.1բ)։

Թրոմբը (արյան մակարդուկը), օդի բշտիկը, ճարպի կաթիլը կամ որևէ հյուսվածքի կտոր`   շրջանառելով արյան անոթներով, կարող են խցանել անոթը, նվազեցնել կամ դադարեցնել արյան հոսքը տվյալ հատվածում: Եթե դադարում է սրտամկանի որևէ հատվածի արյունամատակարարումը, ապա այդ հատվածի բջիջները մեռուկանում են, և զարգանում է սրտամկանի ինֆարկտ (նկ. 6.1գ)։ 
Սրտանոթային հիվանդությունների թվին է պատկանում նաև սրտային անբավարարությունը, երբ սրտամկանն անբավարար է կատարում արյան մղիչի դերը և չի կարողանում բավարար քանակով արյուն մղել դեպի անոթներ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

 

Սրտանոթային հիվանդությունների դեպքում առաջին օգնության հիմնական քայլերը նույնն են՝

 

  • Խնդրեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, բացառեք անգամ չնչին շարժումները։
  • Հանգստացրեք տուժածին՝ զրուցելով նրա հետ վստահ, հանգիստ ձայնով։ Փորձեք պարզել ցավի բնույթը և տևողությունը, ինչպես նաև այլ նշանների առկայությունը, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել օգնություն ցուցաբերելիս։
  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել՝
  • կրծքահեղձուկի նոպայի ժամանակ օգնեք տուժածին ընդունել կիսանստած դիրք՝ իրանով մի փոքր առաջ թեքված,
  • սրտամկանի ինֆարկտի ժամանակ պառկեցրեք տուժածին,
  • սրտային անբավարարության ժամանակ նստեցրեք տուժածին՝ ոտքերն անպայման կախ գցած։
  • Արձակեք սեղմող կապերը՝ փողկապը, գոտին, վերնաշապիկի կոճակները։
  • Ապահովեք մաքուր օդի հասանելիությունը՝ բացելով պատուհանները։ Խնդրեք կողմնակի անձանց դուրս գալ սենյակից։
  • Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղորայք, ապա օգնեք նրան ընդունել այն։
  • Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, եթե ենթադրում եք, որ տուժածի մոտ զարգանում է սրտամկանի ինֆարկտ կամ նրա վիճակը վատթարանում է։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

ԿՐԾՔԱՀԵՂՁՈՒԿԻ (ՍՏԵՆՈԿԱՐԴԻԱ) ՆՈՊԱ ԵՎ ՍՐՏԱՄԿԱՆԻ ԻՆՖԱՐԿՏ

 

Կրծքահեղձուկի նոպան սրտամկանի արյունամատակարարման նվազեցման և թթվածնային քաղցի հետևանքով առաջացած ցավն է, որը տեղակայված է կրծոսկրի հետևում և սովորաբար ճառագայթում է դեպի ուսեր, պարանոց, ծնոտ, ձեռքեր և թիկունք (նկ. 6.2)։ Ավելի հաճախ այն տեղակայվում է մարմնի ձախ կեսում։ Տուժածը ցավը նկարագրում է որպես ճզմման, ճնշման կամ ծանրության զգացողություն, որը չի դադարում մարմնի դիրքի փոփոխումից։ Պետք է նշել, որ ավելի հաճախ կրծքահեղձուկի նոպան զարգանում է ֆիզիկական աշխատանք կատարելիս, երբ սրտամկանում թթվածնի պահանջը մեծանում է։ Այդ իսկ պատճառով նոպայի ժամանակ հիվանդին խորհուրդ է տրվում դադարեցնել ֆիզիկական աշխատանքը։ Կրծքահեղձուկի նոպային բնորոշ նշաններից է նաև շնչառության դժվարացումը։ Տուժածի շնչառությունը կարող է լինել աղմկոտ, հաճախացած, մակերեսային։ Փոփոխվում է նաև նրա անոթազարկը։ Այն կարող է լինել անկանոն, արագացած կամ դանդաղ։ Մաշկը դառնում է գունատ և սառը։ Շրթունքներին ու բերանի շուրջը կարող է նկատվել կապտություն։ Տուժածի դեմքն արտահայտում է վախ, սարսափ։ Կրծքահեղձուկային ցավը սովորաբար անցնում է 10-15 րոպեից կամ նշանակված դեղորայքի ընդունումից հետո։ Եթե կրծքահեղձուկի նոպան չի դադարում նշանակված դեղորայքի ընդունումից, տևում է 15 րոպեից ավել, համատեղվում է այլ նշանների հետ (սրտխառնոց, փսխում, սառը քրտինք, որովայնի ցավեր) և զուգակցվում է գիտակցության խանգարումներով, ապա պետք է ենթադրել, որ զարգանում է սրտամկանի ինֆարկտ։ Այս դեպքում պետք է անհապաղ ահազանգել շտապ օգնություն։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Սրտանոթային հիվանդությունների դեպքում առաջին օգնության հիմնական քայլերը նույնն են՝

 

  • Խնդրեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, բացառեք անգամ չնչին շարժումները։
  • Հանգստացրեք տուժածին՝ զրուցելով նրա հետ վստահ, հանգիստ ձայնով։ Փորձեք պարզել ցավի բնույթը և տևողությունը, ինչպես նաև այլ նշանների առկայությունը, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել օգնություն ցուցաբերելիս։
  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել՝
  • կրծքահեղձուկի նոպայի ժամանակ օգնեք տուժածին ընդունել կիսանստած դիրք՝ իրանով մի փոքր առաջ թեքված,
  • սրտամկանի ինֆարկտի ժամանակ պառկեցրեք տուժածին,
  • սրտային անբավարարության ժամանակ նստեցրեք տուժածին՝ ոտքերն անպայման կախ գցած։
  • Արձակեք սեղմող կապերը՝ փողկապը, գոտին, վերնաշապիկի կոճակները։
  • Ապահովեք մաքուր օդի հասանելիությունը՝ բացելով պատուհանները։ Խնդրեք կողմնակի անձանց դուրս գալ սենյակից։
  • Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղորայք, ապա օգնեք նրան ընդունել այն։
  • Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, եթե ենթադրում եք, որ տուժածի մոտ զարգանում է սրտամկանի ինֆարկտ կամ նրա վիճակը վատթարանում է։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Եթե տեղի է ունեցել սրտի կանգ, ապա պետք է անմիջապես կատարել սրտի աշխատանքի և շնչառության վերականգնում (ՍԱՇՎ)։ Դա սրտի և շնչառության կանգի դեպքում կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթների համակարգով։ ՍԱՇՎ կատարելիս պետք է հաշվի առնել տուժածի տարիքը։

 

ՍՐՏԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Սրտային անբավարարությունը վիճակ է, երբ սրտամկանն անբավարար է կատարում արյան մղիչի դերը և չի կարողանում բավարար քանակով արյուն մղել դեպի անոթներ։ Սրտային անբավարարություն կարող է զարգանալ ինչպես սրտի, այնպես էլ այլ օրգանների հիվանդությունների հետևանքով և ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ։ Սրտի մղիչ գործունեության թուլացման հետևանքով դանդաղում է արյան շրջանառությունը։ Այդ ժամանակ արյան հեղուկ մասն անցնում է դեպի հյուսվածքներ և բերում դրանց այտուցման։ Այտուցներն առավել արտահայտված են լինում ոտնաթաթերում, սրունքներում, ազդրերի և որովայնի ստորին հատվածներում։ Տուժածի շնչառությունը դժվարանում է։ Դա արտահայտվում է հնոցի, հազի, կլկլան, աղմկոտ շնչառության ձևով։ Հազը կարող է զուգակցվել փրփրանման, վարդագույն խորխի արտադրությամբ։ Հևոցի և հազի նոպաներն ավելի հաճախ սաստկանում են գիշերը, ֆիզիկական աշխատանքի կամ խոր ապրումների ժամանակ։ Հիվանդի մաշկը դառնում է գունատ, իսկ բերանի շուրջը, շրթունքներին, եղունգներին նկատվում Է կապտավուն երանգավորում։ Հիվանդի պարանոցի շրջանի անոթները դառնում են արտահայտված։ Հիվանդը գանգատվում Է ընդհանուր թուլությունից, հոգնածության զգացումից։ Նա ունենում Է հիվանդագին տեսք։ Սրտային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ հաճախ փոփոխվում Է անոթազարկը՝ դառնալով անկանոն, արագ կամ դանդաղ։ Որքան խորացած Է հիվանդությունը, և ծանր է տուժածի վիճակը, այնքան ուժեղ են արտահայտված այս նշանները։ Շնչառության դժվարացումը կարող Է առաջանալ նաև հանգիստ վիճակում։ Այս դեպքում հիվանդը չի կարող նույնիսկ պառկել։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Սրտանոթային հիվանդությունների դեպքում առաջին օգնության հիմնական քայլերը նույնն են՝

  • Խնդրեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, բացառեք անգամ չնչին շարժումները։
  • Հանգստացրեք տուժածին՝ զրուցելով նրա հետ վստահ, հանգիստ ձայնով։ Փորձեք պարզել ցավի բնույթը և տևողությունը, ինչպես նաև այլ նշանների առկայությունը, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել օգնություն ցուցաբերելիս։
  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել՝
  • կրծքահեղձուկի նոպայի ժամանակ օգնեք տուժածին ընդունել կիսանստած դիրք՝ իրանով մի փոքր առաջ թեքված,
  • սրտամկանի ինֆարկտի ժամանակ պառկեցրեք տուժածին,
  • սրտային անբավարարության ժամանակ նստեցրեք տուժածին՝ ոտքերն անպայման կախ գցած։
  • Արձակեք սեղմող կապերը՝ փողկապը, գոտին, վերնաշապիկի կոճակները։
  • Ապահովեք մաքուր օդի հասանելիությունը՝ բացելով պատուհանները։ Խնդրեք կողմնակի անձանց դուրս գալ սենյակից։
  • Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղորայք, ապա օգնեք նրան ընդունել այն։
  • Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, եթե ենթադրում եք, որ տուժածի մոտ զարգանում է սրտամկանի ինֆարկտ կամ նրա վիճակը վատթարանում է։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

 

Կան բազմաթիվ գործոններ, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդություններով ախտահարվելու հավանականությունը։ Դրանք հայտնի են որպես վտանգի գործոններ։ Վտանգի գործոնները լինում են վերահսկվող և չվերահսկվող։

Չվերահսկվող գործոններն են՝ սեռը, տարիքը, ազգությունը և ժառանգականությունը։ Վերահսկվող գործոններն են՝ ծխելը, սննդի մեջ ճարպերի առատությունը, արյան բարձր ճնշումը, գիրությունը, շարժումների և մարզումների սակավությունը։ Երբ թված գործոններից մեկը (օրինակ՝ արյան բարձր ճնշումը) համադրվում է մեկ այլ կամ մի քանի այլ գործոնների հետ (գիրություն, ծխել), ապա կտրուկ մեծանում է սրտի ախտահարման հավանականությունը։

Վտանգի գործոնների վերահսկումը և առողջ ապրելակերպը զգալիորեն նվազեցնում են սրտանոթային հիվանդություններով ախտահարվելու հավանականությունը։ Սրտի ախտահարումից հետո շատ դժվար է ապաքինվել։ Ուստի, կանխեք ձեր սրտի ախտահարումը`   այսօրվանից վարելով առողջ ապրելակերպ, կանոնավոր զբաղվելով մարզումներով։

Եթե տեղի է ունեցել սրտի կանգ, ապա պետք է անմիջապես կատարել սրտի աշխատանքի և շնչառության վերականգնում (ՍԱՇՎ)։ Դա սրտի և շնչառության կանգի դեպքում կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն Է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում Է արյունատար անոթների համակարգով։ ՍԱՇՎ կատարելիս պետք Է հաշվի առնել տուժածի տարիքը։

 

ՍՐՏԻ ԿԱՆԳ

 

Տարբեր հիվանդությունների կամ վնասվածքների պատճառով կարող է տեղի ունենալ սրտի կանգ։ Սրտի կանգը իրավիճակ է, երբ սրտամկանը դադարում է կծկվել և արյուն մղել դեպի անոթներ։ Այդ դեպքում բջիջները չեն ստանում իրենց գործունեության համար անհրաժեշտ թթվածին։ Այդ վիճակը կոչվում է կլինիկական մահ։ Թթվածնային քաղցի նկատմամբ առավել զգայուն են ուղեղի բջիջները, որոնք սրտի կանգից 4 րոպե հետո սկսում են մահանալ, այսինքն՝ զարգանում է կենսաբանական մահ (տես նկ. 5.1)։ Եթե կլինիկական մահվան ընթացքում տուժածի ուղեղում տեղի ունեցած փոփոխությունները դարձելի են, ապա կենսաբանական մահվան դեպքում այդ փոփոխությունները անդարձելի են։ Ուստի, սրտի կանգի դեպքում, տուժածի կյանքը փրկելու համար շատ կարևոր է, թե ինչքան արագ և հմուտ դուք կցուցաբերեք առաջին օգնություն։

Սրտի կանգի ակնհայտ նշանն անոթազարկի բացակայությունն է։ Եթե անոթազարկը չի շոշափվում քնային զարկերակի վրա, նշանակում է գլխուղեղն արյուն չի ստանում։ Բնականաբար, բացակայում են և՛ գիտակցությունը, և՛ շնչառությունը։

 

ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ (ՍԱՇՎ)

 

Սրտի և շնչառության կանգի դեպքում անհրաժեշտ է կատարել սրտի աշխատանքի և շնչառության վերականգնում (ՍԱՇՎ)։ ՍԱՇՎ սրտի կանգի դեպքում կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթների համակարգով։ Այս գործողությունները մասնակիորեն փոխարինում են սրտի աշխատանքին և շնչառությանը։ Ներփչումների ժամանակ արյունը հարստանում է թթվածնով, իսկ կրծքավանդակի սեղմումները կրծքավանդակի խոռոչում ստեղծում են ճնշում, որի շնորհիվ արյունը մղվում է արյունատար անոթներով։ ՍԱՇՎ արդյունավետ կատարելու համար պետք է, որ տուժածը մեջքով պառկած լինի պինդ և հարթ մակերեսի վրա: Եթե չկան ստորին վերջույթների վնասվածքներ, ապա ցանկալի է բարձրացնել տուժածի ոտքերը, ինչը կմեծացնի արյան հոսքը դեպի կենսական կարևոր օրգաններ։ Պետք է նշել, որ ինչքան էլ ՍԱՇՎ արդյունավետ լինի, այն ապահովում է հյուսվածքներին անհրաժեշտ թթվածնի միայն մեկ երրորդը։ Սրտի կանգի դեպքում տուժածը բժշկական օգնության կարիք ունի նույնիսկ այն ժամանակ, երբ նրա անոթազարկը և շնչառությունը վերականգնվել են։

Սրտի կանգի դեպքում բժիշկները`   սրտի աշխատանքը վերականգնելու համար, օգտագործում են մի սարք՝ դեֆրբրիլյատոր, որը որոշակի տևողությամբ և լարվածությամբ էլեկտրական գրգիռ է հաղորդում տուժածի կրծքավանդակին։ Լինում են դեպքեր, երբ դեֆիբրիլյատորը տուժածին փրկելու միակ արդյունավետ միջոցն է հանդիսանում։ Սովորաբար այդ սարքը լինում է մասնագիտացված վերակենդանացման բաժանմունքներում և շտապ օգնության մեքենաներում։ Առաջին օգնության բնագավառում, այդ սարքի բացակայության պայմաններում, կիրառվում է մեխանիկական դեֆիբրիլյացիա՝ բռունցքի կողմնային մասով կրծքավանդակի սեղմման տեղին ուժեղ հարված։ Հարվածը պետք է կատարել 1-2 անգամ, արագ, կտրուկ և ուժեղ, սրտի կանգը հայտնաբերելուց անմիջապես հետո:

 

ՍԱՇՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ. ՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺԱԾ (8 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ)

 

ՕԳՆՈՂԻ ԴԻՐՔԸ

ՍԱՇՎ կատարելու համար ծնկի իջեք տուժածի մոտ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Նրան ավելի մոտ նստելու համար կարելի է զգուշորեն բացել տուժածի ձեռքն ուղիղ անկյան տակ։

 

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՍԵՂՄՈՒՄՆԵՐԸ

Կրծքավանդակի սեղմումներ պետք է կատարել տուժածի անոթազարկի բացակայությունը հայտնաբերելուց անմիջապես հետո։

 

Կրծքավանդակի սեղմման տեղի որոշումը Ճիշտ տեղում կրծքավանդակի սեղմումներ կատարելը բարձրացնում է ՍԱՇՎ արդյունավետությունը և նվազեցնում տուժածին լրացուցիչ վնասվածքներ պատճառելու հավանականությունը։ Հնարավորության դեպքում հեռացրեք հագուստը և մերկացրեք տուժածի կրծքավանդակը։ Սեղմման ճիշտ տեղը որոշելու համար աջ (ձախ) ձեռքի ցուցամատով գտեք տուժածի կրծոսկրի ստորին կետը՝ ստորին կողերի կրծոսկրին միացման տեղը (հենց այս մասում է գտնվում թրաձև ելունը): Ձախ (աջ) ձեռքի երկու մատները տեղադրեք ցուցամատից անմիջապես վերև և աջ (ձախ) ձեռքի ափի բլրակը տեղադրեք մատների կողքին՝ կրծոսկրի ստորին մասում (նկ. 6.3)։

 

Կրծքավանդակի սեղմումների կատարումը Սեղմման ճիշտ տեղը որոշելուց հետո ձեր ազատ ձեռքը տեղադրեք կրծոսկրին դրված ձեռքի վրա և բարձրացրեք մատները կրծքավանդակից։ Կան նաև կրծքավանդակի սեղմման համար ձեռքերի այլ դիրքեր։ Օրինակ՝ երկրորդ ձեռքով դուք կարող եք բռնել սեղմող ձեռքի դաստակից կամ ուղղակի հենվեք սեղմող ձեռքին։ Սեղմումների ժամանակ ցանկալի չէ, որ մատները հպվեն տուժածի կրծքավանդակին, քանի որ ճնշում գործադրելիս կարող եք կոտրել կողերը։ Իրանով առաջ թեքվեք այնպես, որ ձեր ձեռքերը լինեն ուղղահայաց տուժածի իրանի նկատմամբ, այս դիրքում սեղմում կատարելիս կրծոսկրը ուղիղ ներքև է իջնում։ Սեղմումներ կատարելիս ձեր արմունկները չպետք է ծալվեն։ Սեղմումները կատարեք ձեր մարմնի վերին մասով, այլ ոչ թե ձեռքերի մկաններով (նկ. 6.4)։ Սեղմումները կատարվում են միայն ձեռքի ափի բլրակով: Զգույշ եղեք, որ ձեր ձեռքը չտեղաշարժվի։ Յուրաքանչյուր սեղմումից հետո բարձրացեք այնպես, որ ձեր ձեռքերը հպված մնան սեղմման տեղին՝ ճնշում չգործադրելով կրծքավանդակին։ Սեղմումները պետք է լինեն կտրուկ և համաչափ։ Միջին կազմվածքի տղամարդու կրծքավանդակը պետք է սեղմել մինչև 5 սմ, իսկ միջին կազմվածքի կնոջ կրծքավանդակը՝ մինչև 4 սմ։

 

ՍԵՂՄՈՒՄ/ՆԵՐՓՉՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԻԿԼԸ

Մեկ հոգով ՍԱՇՎ կատարումը: Մեկ հոգով ՍԱՇՎ ժամանակ պետք է հաջորդաբար կատարել 15 սեղմում և 2 ներփչում։ 15 սեղմումը կատարվում է 10 վայրկյանի ընթացքում, իսկ 2 ներփչումը՝ 5 վայրկյանի ընթացքում։ Այսպիսով, սեղմումներ/ներփչումներ գործողությունների ցիկլը կատարվում է 15 վայրկյանի ընթացքում։ Սեղմում/ներփչում գործողությունների ցիկլը (15 սեղմում և 2 ներփչում) պետք է կատարել մեկ րոպեում չորս անգամ (նկ. 6.5)։ Սեղմումների ընթացքում բարձրաձայն հաշվեք «մեկ, երկու, երեք...» մինչև 15-ը։ Հաշիվը օգնում է ձեզ չշփոթվել, չկորցնել ինքնատիրապետումը նման իրավիճակներում։ Ներփչումների միջև ընկած ժամանակահատվածում բարձր ասեք սեղմում/ներփչում գործողությունների ցիկլի համարը և կանչեք օգնության։ Առաջին սեղմումներից հետո սովորաբար մաշկի վրա սեղմման տեղը կարմրում է, հաջորդ ցիկլը կատարելիս սեղմման տեղը որոշելու կարիք չի լինում, սակայն, եթե համոզված չեք, որ ճիշտ կտեղադրեք ձեռքերը, ապա նորից պետք է որոշել այն։ Եթե ձեր ձեռքը քրտնում է, ապա սեղմման տեղի վրա դրեք որևէ գործվածք (օրինակ՝ թաշկինակ)։

 

Մեկ րոպե ՍԱՇՎ կատարելուց հետո 5-10 վայրկյանի ընթացքում ստուգեք տուժածի անոթազարկը։ Եթե այն չի շոշափվում, ապա շարունակեք ՍԱՇՎ՝ արդեն երկու րոպեն մեկ ստուգելով անոթազարկը։ Երբ դուք հոգնում եք, և ժամանում է մեկը, ով կարող է փոխարինել ձեզ, ապա փոխարինումը պետք է անել գործողությունների ցիկլերի միջև ընկած ժամանակահատվածում։

Այն դեպքում, երբ տուժածի անոթազարկը շոշափվում է, ստուգեք շնչառությունը։ Եթե նա չի շնչում, ապա պետք է կատարել միայն արհեստական շնչառություն։ Իսկ եթե վերականգնվել են տուժածի և՛ անոթազարկը, և՛ շնչառությունը, ապա բերեք նրան կողքի ապահովության դիրքի (ԿԱԴ)։ Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Երկու հոգով ՍԱՇՎ կատարումը: Եթե դուք երկուսով եք, ապա ձեզանից մեկը պետք է ահազանգի շտապ օգնություն, իսկ մյուսը սկսի անմիջապես կատարել ՍԱՇՎ։ Սակայն ՍԱՇՎ հնարավոր է կատարել նաև երկուսով (նկ. 6.6), որի համար՝

  • Առաջին փրկարարը կատարում է 2 ներփչումը։
  • Երկրորդ փրկարարը ծնկի է իջնում տուժածի մյուս կողքին՝ առաջին փրկարարի դիմաց։ Անոթազարկի բացակայության դեպքում նա գտնում է սեղմման տեղը և կատարում 5 սեղմում։
  • Դրանից հետո առաջին փրկարարը կատարում է 
    1 ներփչում։

Երկու փրկարարով ՍԱՇՎ կատարվում է 5 սեղմում և 1 ներփչում հերթականությամբ (5 սեղմում պետք է կատարել 3,5 վայրկյանի ընթացքում, իսկ 1 ներփչումը`   1,5 վայրկյանի ընթացքում)։ Սեղմում/ներփչում գործողությունների ցիկլը (5 սեղմում և 1 ներփչում) պետք է կատարել մեկ րոպեում տասներկու անգամ։ Վերոհիշյալ եղանակով ՍԱՇՎ կատարելիս ներփչումներ կատարող փրկարարը վերահսկում է շնչառությունը և անոթազարկը, ինչպես նաև հաշվում է ցիկլերը։

 

ՍԱՇՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺԱԾ (1-8 ՏԱՐԵԿԱՆ)

 

Հաշվի առնելով անչափահասների մարմնի առանձնահատկությունները (կրծքավանդակը չափերով փոքր է, անոթազարկն ու շնչառությունն ավելի հաճախակի են)՝ ՍԱՇՎ կատարման տեխնիկայի մեջ արվում են որոշ փոփոխություններ։ Փոխվում են ներփչումների և սեղմումների հաճախությունները, ձեռքերի դիրքը, սեղմման խորությունը և ուժը (աղյուսակ 6.1)։

 

ՕԳՆՈՂԻ ԴԻՐՔԸ

Ծնկի իջեք տուժածի մոտ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Անչափահաս տուժածին ՍԱՇՎ կատարելիս կրծքավանդակի սեղմումը պետք է կատարել մեկ ձեռքով, իսկ մյուս ձեռքով պետք է պահել տուժածի գլուխը՝ ապահովելով շնչուղիների անցանելիությունը։

 

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՍԵՂՄՈՒՄՆԵՐԸ

Կրծքավանդակի սեղմումներ պետք է կատարել տուժածի անոթազարկի բացակայությունը հայտնաբերելուց անմիջապես հետո։

 

Կրծքավանդակի սեղմման տեղի որոշումը: Գտեք տուժածի կրծոսկրի ստորին կետը՝ կողոսկրերի կրծոսկրին միացման տեղը։ Ձեր ձեռքի մի մատը տեղադրեք թրաձև ելունից անմիջապես վերև և մյուս ձեռքի ափի բլրակը տեղադրեք այդ մատի կողքին՝ կրծոսկրի ստորին մասում։

 

Կրծքավանդակի սեղմումների կատարումը: Ձեռքի ափի բլրակով կատարեք սեղմում։ Մատները բարձր պահեք կրծքավանդակից։ Հիշե՛ք, անչափահասին ՍԱՇՎ անելիս սեղմում կատարում են մեկ ձեռքով։ Ամեն սեղմման ժամանակ կրծքավանդակը պետք է իջնի 2,5-3,0 սմ։

 

ՍԵՂՄՈԻՄ/ՆԵՐՓՉՈԻՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԻԿԼԸ

Անչափահասների ՍԱՇՎ ժամանակ հաջորդաբար կատարեք 5 սեղմում (3,0 վրկ.) և 1 ներփչում (2 վրկ.) (նկ. 6.7)։ Այս ցիկլը մեկ րոպեում պետք է կատարել մոտավորապես 12 անգամ։

 

ՍԱՇՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ. ԾԾԿԵՐ ԵՐԵԽԱ (ՄԻՆՉԵՎ 1 ՏԱՐԵԿԱՆ)

 

Հաշվի առնելով ծծկեր երեխայի մարմնի առանձնահատկությունները (կրծքավանդակը չափերով շատ փոքր է, անոթազարկն ու շնչառությունն ավելի հաճախ են)՝ ՍԱՇՎ կատարման տեխնիկայի մեջ արվում են որոշ փոփոխություններ: Փոխվում են ներփչումների և սեղմումների հաճախությունները, ձեռքերի դիրքը, սեղմման խորությունը և ուժը (աղյուսակ 6.1)։ 
Ծծկեր երեխային ՍԱՇՎ կատարելիս հիշեք, որ նրա անոթազարկը պետք է շոշափեք երեխայի բազկի ներքին մակերեսին՝ բազկային խոշոր զարկերակի վրա։

 

Կրծքավանդակի սեղմման տեղի որոշումը: Ծծկեր երեխային ՍԱՇՎ կատարելիս սեղմման ճիշտ տեղը որոշելու համար պատկերացրեք նրա պտուկները միացնող երևակայական գիծը։ Տեղադրեք ձեր ձեռքի ցուցամատը այդ գծին՝ կրծոսկրի վրա։ Այնուհետև միջնամատի և մատնեմատի բարձիկները տեղադրեք կրծոսկրի վրա, այդ գծից ներքև, անմիջապես ցուցամատի կողքին։ Բարձրացրեք ցուցամատը (նկ 6.8)։ Դա սեղմման ճիշտ տեղն է։ Եթե շոշափում եք թրաձև ելունը, ապա մատների բարձիկները կրծոսկրով սահեցրեք մի փոքր վերև և սեղմումները կատարեք այդ տեղում։

 

Կրծքավանդակի սեղմումների կատարումը: Ծծկեր երեխայի կրծքավանդակի սեղմումները կատարելիս օգտագործեք միայն ձեր մատների բարձիկները։ Սեղմումները կատարեք այնպես, որ կրծոսկրն իջնի 1,0-2,0 սմ։ Սեղմումները կատարեք ուղիղ ներքև՝ մատները միշտ հպված պահելով սեղմման տեղին։ Սեղմումները պետք է լինեն կտրուկ և համաչափ, մատները չպետք է ծալվեն։ 

 

ՍԵՂՄՈԻՄ/ՆԵՐՓՉՈԻՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԻԿԼԸ

Ծծկեր երեխային ՍԱՇՎ կատարելիս հաջորդաբար կատարեք 5 սեղմում (3 վրկ.) և 1 ներփչում (1,0-1,5 վրկ) (նկ– 6.9)։ Այս ցիկլը մեկ րոպեում պետք է կատարել առնվազն 12 անգամ։ Ներփչումները պետք է կատարել այտերում ընդգրկված օդի ծավալով, բերան-քիթ և բերան եղանակով։ Մնացած սկզբունքները նույնն են, ինչ որ անչափահաս տուժածների ՍԱՇՎ-ի դեպքում։

 

 

Դուք պետք է շարունակեք սրտի աշխատանքի և շնչառության վերականգնումը, մինչև՝

 

  • շոշափվի տուժածի անոթազարկը,
  • ձեզ փոխարինի մեկ ուրիշ փրկարար,
  • ժամանի շտապ օգնությունը,
  • շրջապատը դառնա վտանգավոր,
  • դուք այլևս ի վիճակի չլինեք շարունակել։

 

Անոթազարկի վերականգնման դեպքում ստուգեք տուժածի շնչառության առկայությունը։ Շնչառության բացակայության դեպքում կատարեք արհեստական շնչառություն (տե'ս "ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ"), շնչառության առկայության դեպքում տուժածին բերեք կողքի ապահովության դիրքի (տե'ս "ԿՈՂՔԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԴԻՐՔ")։

 

 

 

 

Հեղինակ. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: