Առողջապահություն

Ինչպե՞ս ձմռանը հոգալ մազերի խնամքը

Մազերի խնամքը ձմռանը դժվարանում է. առանց գլխարկի չորանում են և ջարդվում, գլխարկի տակ էլեկտրականանում են, իսկ հանելիս կորում է սանրվածքի տեսքը: Խծուծի տեսք ունեն՝ թեկուզ լվանաս օրական երկու անգամ:

 

Մազերի  խնամքը  ձմռանը դժվարանում է. առանց գլխարկի չորանում են և ջարդվում, գլխարկի տակ էլեկտրականանում են, իսկ հանելիս կորում է սանրվածքի տեսքը: Խծուծի տեսք ունեն՝ թեկուզ լվանաս օրական երկու անգամ:

 

Ինչու՞ չի կարելի ամեն օր լվանալ մազերը

 

Տրիխոլոգները ( մազերի հետ կապված խնդիրների հատուկ մասնագետներ) ահազանգում են, օրինակ, մոսկովյան ջուրը մազերի համար կործանիչ է: Խոսքը միայն քլորի մասին չէ: Մոսկվայում, ինչպես նաև Մերձմոսկովյան վայրերում, ջրում մեծ քանակությամբ երկաթ կա: Թվում է՝ օգտակար մետաղ է, բայց ոչ մազերի համար: Նման ջրից գլխի մաշկը չորանում է, թեփոտվում, ճաղատացումն էլ հեռու չի մնում: Դրան գումարած՝  երկաթի բարձր խտությունից մազերի գույնը դառնում է խամրած:

 

- Գլուխը  պետք է «խելացիորեն» լվանալ,- բացատրում է տրիխոլոգը,- առաջինը. պետք չէ լվանալ ավելին, քան շաբաթական 2-3 անգամ: Ամեն օր թրջել մազերը լոգանքի ժամանակ սխալ է`   նույնիսկ վտանգավոր և ոչ մի խոնավացնող կամ սնուցող  դիմակ չի փրկի,՝ կվնասեք գլխի մաշկը: Դա հատկապես վերաբերում է կանանց, քանի որ մազերը կորցնելու վտանգը նրանց մոտ ավելի մեծ է`   հորմոնալ տատանումներով հղիությունների, դիետաների հակվածության (հատկապես  սպիտակուցների և ճարպերի կրճատմամբ) և այլ նման պատճառներով: 

 

Մաշկի յուղոտությունը բնական պաշտպանություն է, ուստի ինչքան հաճախ լվանալ գլուխը, այնքան արագ էլ  այն կկեղտոտվի: Ի դեպ, այս առումով ձմեռը հիանալի ժամանակահատված է  մազերի լվացման գրաֆիկը կարգավորելու համար: 

 

Ինչպե՞ս ճիշտ լվանալ մազերը 

 

-Կատարելության համար անձրևային, հալեցված, աղբյուրի, հանքային կամ խմելու ջուր`    շշերից: Եթե նման հնարավորություն չկա, կարելի է գոնե վերջում ողողել մազերը «ճիշտ» ջրով:

 

-Գլուխը չի կարելի լվանալ տաք ջրով, այլ քիչ տաքացրած ջրով և ողողել միայն սառը ջրով:

 

-Շամպունն օգտագործել քիչ քանակով`   տառացիորեն սիսեռահատիկի չափ: Եթե մազերը շատ են կեղտոտվել, լվացեք երկու անգամ: Սկզբում լվացող միջոցը քսեք քիչ, երկրորդ անգամ՝ քիչ ավելի: Մի մոռացեք մացերը լվանալ մանրակրկիտ:

 

-Պետք չէ բալզամը կամ դիմակները մազերի վրա երկար պահել, քանի որ դրանք ծանրացնում են մազերը: Գիտակները հաստատում են՝ շատ խոնավացնող բալզամներ կարող են հաջողությամբ փոխարինել բալզամ-կոնդիցիոներներին: Պետք չէ գլխամաշկն ու մազերը ծանրաբեռնել մեծ քանակությամբ միջոցներով`   հատկապես ձմռանը:

 

-Մազերը ֆենով չորացնելու դեպքում ֆիզիոլոգիապես ճիշտ է դա կատարել ներքևից վերև. այդպես թեփիկները, որոնք ծածկում են արմատը, «կպառկեն ճիշտ» և մազերի փայլը կուժեղանա:

 

Դիմակներ մազերի համար

 

Շատ աղջիկներ չեն վստահում խանութներում վաճառվող մազերի կենդանացման ուղղված միջոցներին  և գերադասում են տնային փորձարկված միջոցները։ Ահա յոթ դիմակ, որոնք հավանության են արժանացել փորձագետների կողմից: 

 

Աճի համար 

 

Թթխմորի 

1 թեյի գդալ թթխմորի և 1 բաժակ կեֆիրի (չյուղազրկված) խառնուրդը մի քանի օր դնել տաք տեղում՝ այն պետք է «եփվի»մ հետո մազերի վրա թողնել 20-30 րոպե`   պոլիէթիլենային գլխարկի տակ: Այնուհետև լվանալ շամպունով ու տաք ջրով: Այս դիմակը նպատակահարմար է դնել 3-5 անգամ`   ամեն անգամ պատրաստելով նոր խառնուրդ: 

Պղպեղից թուրմ

Կարմիր սուր պատիճային պղպեղի թուրմը վաճառվում  է դեղատներում: Եթե մաշկը զգայուն է պատրաստել ջրային լուծույթ`   1:1 հարաբերակցությամբ: Թողնել մազերի վրա և լանալ 20 րոպե անց`   օգտագործելով շամպուն: Այս դիմակն օգնում է նաև մազաթափության դեպքում: Այս դիմակը պետք է օգտագործել շատ զգույշ, քանի որ մաշկը չորացնելու հատկություն ունի:

 

Մազաթափության դեմ 

 

3.Ձյութի

 

Նախատեսված է կանանց, ովքեր հանուն գեղեցկության պատրաստ են տանել անգամ ձյութի հոտեը: Ձյութից օճառը վաճառվում է ցանկացած կենցաղային խանութում: Հարկավոր է ընդամենը օճառել գլուխը, լվանալ, իսկ հետո օգտագործել սովորական շամպուն և հաճելի հոտով բալզամ:

 

4.Սև հացից

 

Սև հացի միջին չափի կտորը, օրինակ, ընթրիքի համար կտրտած կտորներից, ներծծել ջրի մեջ, մանրացնել բլենդերով: Ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի կամ երիժնակի յուղ, հարել և քսել մազերին ու թողնել կես ժամ, հետո լվանալ դասական ձևով: 

 

5.Մումիայով (ներկ)

 

Խիտ մումիան կարելի է գնել շուկաներում, երբեմն հանդիպում են նաև դեղատներում: Մումիան ավելացնել շամպունին և լվանալ դասական ձևով: Բարելավում է գլխի մաշկի վիճակը, մազերին հաղորդում է փայլ, իսկ 5-7 ընդունման կուրսից հետո մազերը սկսում են ավելի քիչ թափվել:

 

Մազերի փայլի համար 

 

6.Մայոնեզային

 

Այս դիմակը աղջիկները տեսել են Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ ֆիլմում: Այսպես՝ վերցնում ենք մի քանի գդալ  մայոնեզ, 1 թեյի գդալ գերչակի յուղ, 1 ճաշի գդալ ծովային աղի լուծույթ: Ավելացնում ենք ջուր ու խառնում: Քսում ենք գլխին իսկ կես ժամ անց լվանում տաք ջրով: Կրկնում ենք շաբաթական 1-2 անգամ:

 

7. Մեղրային-երիժնակի

 

1 ճաշի գդալ երիժնակի յուղը, 1 ճաշի գդալ մեղրը, 1 հավկիթը խառնել և քսել մազերին`   10-15 րոպե: Ավելի լավ է պոլիէթիլենային գլխարկ կրել, ապա սրբիչով ծածկել: Լվանալ տաք ջրով, հետո լվանալ դասական ձևով:

 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: