Հանրագիտարան

Հրանոթ

Հրանոթ է համարվում այն հրետանային փողային հրազենը, որի տրամաչափը 20 մմ-ից ավել է, և նախատեսված չի մարտի դաշտում մեկ մարդու ուժերով տեղափոխման համար:

Հրանոթը նախատեսված է փողի միջով նետող լիցքերի բռնկումից առաջացած վառոդային գազերի ազդեցությամբ արկերը որոշակի հեռավորության վրա նետելու, հակառակորդի կենդանի ուժի, մարտական տեխնիկայի, շենքերի, շինությունների ոչնչացման, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, հակառակորդի զորքերի բացազատմանը խանգարելու և այլ նպատակների համար:

Հրանոթների համառոտ դասակարգում

Հրանոթները դասակարգվում են մի շարք հատկանիշներով՝ ըստ նախատեսվածության, տրամաչափի, հեռահարության, հենասարքի տեսակի, կոնստրուկտիվ առանձնահատկությունների և այլն:

Ըստ կոնստրուկտիվ առանձնահատկությունների

  • Թնդանոթ
  • Թնդանոթ-հաուբից
  • Հաուբից
  • Հրասանդ
  • Հրասանդ-ականանետ
  • Ականանետ
  • Անհետգլորք հրանոթ
Ըստ Նախատեսվածության
  • Հակատանկային հրանոթ
  • Զենիթային հրանոթ
  • Առափնյա հրանոթ
Ըստ մարտական տեխնիկայի
  • Տանկային հրանոթ
  • Ռազմանավային հրանոթ
  • Ավիացիոն հրանոթ
  • Երկաթուղային հրանոթ
Ըստ տրամաչափի
  • Փոքր տրամաչափի
  • Միջին տրամաչափի
  • Խոշոր տրամաչափի
  • Հատուկ հզորության
Ըստ պատկանելիության
  • Գումարտակային հրանոթ
  • Գնդային հրանոթ
  • Դիվիզիոնային հրանոթ
  • Կորպուսային հրանոթ
Ըստ լիցքավորման եղանակի
  • Առանձնակի լիցքավորման
  • Միասնական լիցքավորման
  • Լիցքապարկով հրանոթ
  • Փողաբերանից լիցքավորվող
  • Փողի ետնամասից լիցքավորվող
  • Ավտոմատ հրանոթ
  • Կիսավտոմատ հրանոթ
  • Ոչ ավտոմատ հրանոթ
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: