Հանրագիտարան

Տրամաչափ

Տրամաչափ (լատիներեն՝ Calibra), հրազենի կամ հրանոթի փողի փողանցքի տրամագիծը, զենքի հիմնական հատկանիշներից մեկն է:

Կախված փողի տեսակից տրամաչափը որոշվում է տարբեր կերպ՝ հարթափող զենքի դեպքում այն փողանցքի տրամագիծն է, ակոսավոր փողի դեպքում որոշվում է կամ ակոսների թմբերին համապատասխան տրամագծով՝ փողանցքի փոքր տրամագծով(նկարում A), կամ ակոսների խորության տրամագծով՝ փողանցքի մեծ տրամագծով(նկարում B), արկերի և գնդակների համար ընդունված է տրամաչափ համարել B տրամագիծը: Երբ փողը երկայնական հատույթում ունի կոնական ձև տրամաչափը բնորոշվում է փողանցքի սկզբի և վերջի տրամագծերով:

Ակոսափող հրազենի տրամաչափը

Ակոսափող հրազենի տրամաչափը անգլիական համակարգի երկրներում չափվում է դյույմերով. ԱՄՆ-ում՝ դյույմի հարյուրերորդական ճշտությամբ(օր՝. 0,45 դյույմ), Մեծ Բրիտանիայում՝ դյույմի հազարերորդական ճշտությամբ(օր՝. 0,450 դյույմ): Գրառումներ կատարելիս կոտորակի ամբողջ զրո թիվը սղվում է, և կոտորակի բաժանարար ստորակետի փոխարեն կարող է գրվել կետ՝ .45, .450: Գրվում է նաև տրամաչափ .45 կամ տրամաչափ .450, իսկ խոսակցական լեզվում տարածված է համապատասխանաբար քառասունհիգերորդ տրամաչափ կամ չորսհարյուրհիսուներորդ տրամաչափ: Չափման ՍԻ համակարգի երկրներում(նաև Հայաստանում) տրամաչափը չափվում է միլիմետրերով, գրելիս տրամաչափին ավելացվում է նաև պարկուճի երկարությունը(օր՝. 9×18 մմ), սակայն պետք է հաշվի առնել, որ պարկուճի գրառումը վերաբերվում է փամփուշտին, ոչ թե փողին:

Գրառման և տարբերակման այսպիսի խառը եղանակները բացատրվում է նրանով, որ ամեն մի զինագործ ընկերություն ունի իր արտոնագրված փամփուշտները և այլ երկրների կողմից սպառազինության մեջ ընդգրկվելիս կատարվում են նոր տիպի գրառումով: 

Տրամաչափի մինչև 20մմ-ի դեպքում զենքը համարվում է հրազեն, իսկ 20մմ-ից բարձրի դեպքում համարվում է հրանոթ(բացառություն են կազմում չորրորդ տրամաչափի որսորդական հրացանը, ազդանշանային ատրճանակները և որոշ խոշոր տրամաչափի հրացանները որոնք նույնպես հրազեն են): Հրազենը հրանոթից տարբերվում է նաև զինամթերքի տեսակով՝ հրազենի համար նախատեսված են փամփուշտներ, իսկ հրանոթի համար՝ արկեր: Փամփուշտի գնդակի պատյանը ավելի փափուկ է, քան արկի պատյանը: Հրացանների, ատրճանակների և ինքնաձիգների առավել տարածված տրամաչափերն են:
 
Հարթափող որսորդական հրացանի տրամաչափը
 
Հարթափող որսորդական հրացանների դեպքում տրամաչափը որոշվում է հետևյալ կերպ. տրամաչափի թիվը այն կլոր գնդակների հաշվարկային քանակության ամբողջ թիվն է, որը որ կարելի է ձուլել մեկ անգլիական ֆունտ(453,6 գրամ) կապարից: Այս դեպքում համարվում է, որ գնդակները ունեն նույն քաշը և նույն տրամագիծը(որը հավասար է փողանցքի միջնամասի տրամագծին), և ինչքան փողի տրամագիծը քիչ է գնդակների քանակը այնքան շատ է ստացվում:
 
Այսպիսով քսաներորդ տրամաչափը ավելի փոքր է քան տասներորդը, իսկ տասնվեցերորդը փոքր է տասներկուսերորդից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: