Հանրագիտարան

Թնդանոթ

Թնդանոթը հրանոթի տեսակ է: Փողային հրետանու մյուս տեսակներից տարբերվում է փողի մեծ երկարությամբ (40-80 տրամաչափ), հեռահարությամբ, արկի սկզբնական արագությամբ,սակայն փողի բարձրացման անկյունը քիչ է:

Պայմանականորեն համարվում է, որ 40 տրամաչափից քիչ փողի երկարություն ունեցող թնդանոթները համարվում են թնդանոթ-հաուբիցներ: Թնդանոթները հիմնականում նախատեսված են գետնամերձ հետագծով կրակ վարելու համար: Թնդանոթից կարելի է կրակ վարել ինչպես փակ դիրքերից դեպի չդիտարկվող նշանակետեր(հրետանային մարտկոցներ, կենդանի ուժի կուտակումներ և շարասյուններ, բնակավայրեր), այնպես էլ ուղիղ նշանառությամբ(ռազմանավեր, տանկեր, ամրաշինական կառույցներ):

Պատմություն

Առաջին հրազենը(եղեգնյա «հրե նետ») հայտնի է Չինաստանից դեռևս 10-րդ դարից: Չինական առաջին ռմբանետերը և գնդային արկերը թվագրված են 12-րդ դարի կեսերին: Ամենահին, հնէաբանական հետազոտութունների ժամանակ գտնված չինական ռմբանետը ձուլված է եղել 1288 թվականից ոչ ուշ:

Թնդանոթների տեսակներ

Թնդանոթները ըստ նշանակության լինում են՝

  • Ավիացիոն հրանոթ
  • Առափնյա թնդանոթ
  • Նավային թնդանոթ
  • Հակատանկային թնդանոթ
  • Զենիթային հրանոթ
  • Տանկային հրանոթ
  • Երկաթուղային թնդանոթ
  • Ատոմային թնդանոթ
Ըստ գործողության լինում են՝
 
  • Վառոդային հրանոթ
  • Շոգեթնդանոթ (ռուս.)
  • Էլեկրտամագնիսական թնդանոթ (Գաուսի թնդանոթ (ռուս.))
  • Հատուկ թնդանոթներ, քարշակների վրա, որոնք ունեն շրջանային տեսադաշտ և փողի բարձրացման մեծ անկյուն, հիմնականում օգտագործվում են որպես հակաօդային միջոց՝ զենիթային հրանոթներ:
  • Հակատանկային թնդանոթներ, որոնց արկերը ունենում են շատ մեծ սկզբնական արագություն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: