Առողջապահություն

Առաջին օգնություն. անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։

 ՆՇԱՆՆԵՐԸ

  • գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, ապա՝ կորուստ,
  • ջերմության զգացում,
  • մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ,
  • գրգռված կամ ընդհակառակը՝ ճնշված վիճակ, մահվան վախ,
  • ցավ և ճնշում կրծքավանդակում,
  • դժվարացած, աղմկոտ շնչառություն, շնչահեղձություն,
  • թելանման անոթազարկ։
 
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
 
Անաֆիլակտիկ շոկը զարգանում է հանկարծակի և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։ Հնարավորինս արագ դադարեցրեք ալերգիա առաջացնող նյութի ազդեցությունը և անհապաղ ահազանգեք շտապօգնություն։ Սովորաբար ալերգիա ունեցող անձինք խուսափում են ալերգիկ վիճակի հանգեցնող նյութերի հետ շփումից և իրենց մոտ պահում են հակաալերգիկ դեղամիջոցներ։ Օգնեք տուժածին ընդունել այդ դեղերը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: