Հանրագիտարան

Ամերիգո Վեսպուչին ճանապարհորդեց դեպի Արևմուտք

Ամերիգո Վեսպուչին այն ծովագնացն է, ում անունով է կոչվել իրենից առաջ հայտնաբերված Ամերիկա մայրցամաքը:

Ամերիգո Վեսպուչին՝ որպես ծովային, ծառայել է Իսպանիայում, Պորտուգալիայում: 1499-1504թթ. մասնակցել է մի քանի արշավախմբերի՝ դեպի Հարավային Ամերիկայի հյուսիսային ափերը կատարած ճանապարհորդություններին:

 

Այդ մայրցամաքի հյուսիսային և արևելյան ափերով նավարկելիս նա, հակառակ Կոլումբոսի՝ հանգել է այն եզրակացության, որ այն նորահայտ աշխարհ է, և անվանել է Նոր Աշխարհ:

 

Վեսպուչին իր ճանապարհորդությունների մասին հաղորդել է նամակներով, որոնք այդ ժամանակաշրջանում մեծ համբավ էին վայելում և բազմիցս վերահրատարակվել են: 

 

Լոթարինգիացի քարտեզագիր Մ. Վալձեմյուլերը Ք. Կոլումբոսի Հարավային Ամերիկայի երկրների հայտնագործությունները վերագրել է Վեսպուչիին և ի պատիվ նրա առաջարկել մայրցամաքն անվանել Ամերիկա:
 
1538թ. ֆլամանդական քարտեզագիր Մերկատորն իր քարտեզի վրա առաջին անգամ այդպես է անվանել նաև Հյուսիսային Ամերիկան:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: