Հանրագիտարան

Բյուզանդական զորքերը գրավեցին Տրապիզոնը

Բյուզանդական կայսրությունը Հռոմեական կայսրության արևելյան մասում 4-րդ դարում առաջացած և մինչև 15-րդ դարը գոյատևած պետություն է: Բյուզանդական կայսրության տնտեսական, վարչական և մշակութային կենտրոնը Կոստանդնուպոլիս քաղաքն էր, որը տեղակայված էր երկրի եվրոպական և ասիական նահանգների միջև՝ կարևորագույն տնտեսական և ռազմավարական ճանապարհների խաչմերուկին:

Բյուզանդիայի՝ որպես ինքնուրույն պետության առաջացումը բարդ և երկարատև գործընթաց էր, որը սկիզբ առավ 3-րդ դարում՝ Հռոմեական կասրությունը համակած ճգնաժամի ընթացքում, շարունակվեց 4-րդ դարում և իր ավարտին հասավ 395թ. պետության երկու ինքնիշխան մասերի բաժանմամբ:

 

Բյուզանդական կայսրության կազմի մեջ մտավ Հռոմեական կայսրության արևելյան կեսը՝ Արևմտյան Բալկաններից մինչև Աֆրիկայի Կիրենաիկե նահանգ, ուղղահայաց սահմանագծից արևելք ընկած տարածքները: Արևմտյան հռոմեական կայսրության անկումից հետո բյուզանդական կայսրերն սկսեցին իրենց երկիրն ընկալել որպես ամբողջ նախկին հռոմեական տարածքների իրավաժառանգորդ:

 

Թեև Բյուզանդիան երբեք չկարողացավ վերականգնել Հռոմեական պետության նախկին սահմանները, սակայն 6-7-րդ դարերում մի շարք եվրոպական թագավորներ ընդունում էին բյուզանդական կայսրերի անվանական գերակայությունը:

 

Իր հզորության գագաթնակետին՝ Հուստինիանոս Ա կայսեր օրոք (527 - 565թթ.), այս պետությունը տարածվում էր Եվրոպա, Ասիա և Աֆրիկա մայրցամաքների վրա՝ զբաղեցնելով շուրջ մեկ միլիոն կմ տարածք`   իր մեջ ներառելով Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան, Ասորիքը, Պաղեստինը, Եգիպտոսը, Կիրենաիկեն:

 
Ինչպես նաև ընդգրկում էր Միջագետքի և Հայաստանի մի մասը, միջերկրական կղզիները, առաջին հերթին Կրետեն ու Կիպրոսը, հենակետային տարածքներ Ղրիմում (Քերսոնես) և Կովկասում (Վրաստանի արևմտյան շրջաններ), Արաբիայի որոշ շրջաններ, Իտալիայի հարավային մասը: Կայսրության սամանները ձգվում էին Դանուբից մինչև Եփրատ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: