Հանրագիտարան

Կառլոս Մեծ

Կառլոս I Մեծը (747թ. ապրիլի 2 - 814թ. հունվարի 28) ֆրանկների արքան էր 768թ.-ից, լանգոբարդների արքան՝ 774թ.-ից, Բավարիայի դուքսը՝ 788թ.-ից, Արևմուտքի կայսրը՝ 800թ.-ից: Պիպին Կարճահասակի ավագ որդին էր: Նրա անունով Պիպինների հարստությունը սկսվել է կոչվել Կարոլինգյան: Կառլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրոք:

Կառլոս Մեծը պատմության մեջ նշանավոր միապետներից մեկն է: Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա`   Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը:

 

Կառլոսը արշավանքներ է կատարել Իսպանիա և Արևելյան Եվրոպա, իսկ Բալկաններում մոտեցել է անմիջականորեն Բյուզանդական կայսրության տիրույթներին:

 

Կառլոս Մեծը ոչ միայն նշանավոր զորավար էր, այլ նաև փայլուն վարչարար, որն արտառոց արդյունավետությամբ կառավարում էր իր հսկայական և բարդ կառուցվածք ունեցող տիրույթները: Նա անց է կացրել բազմաթիվ տնտեսական և ագրարային բարեփոխումներ, հովանավորել է կրթությունը, ակտիվորեն մասնակցել է բարդ եկեղեցական հարցերի լուծմանը:

 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: