Հանրագիտարան

Սկսվեց Քրիստափոր Կոլումբոսի չորրորդ հետազոտությունը

1502 թվականի ապրիլի 3-ին սկսվեց Քրիստափոր Կոլումբոսի չորրորդ հետազոտությունը: Քրիստափոր Կոլումբոսը ծնվել է 1451թ.-ի հոկտեմբերի 9-ին Կորսիկա կղզում: Նրա կյանքի, անհատականության և ճակատագրի մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի:

Հայտնի է միայն, որ նա բավականին վաղ սկսել է առևտրական նավերով դուրս գալ Միջերկրական ծով: 1470թ. Կոլումբոսը բնակություն է հաստատել Պորտուգալիայում: Հայտնի է, որ հենց այդ ժամանակ նրան հաջողվել է լինել Բրիտանական կղզիներում, հնարավոր է նաև Իսլանդիայում: 

 

Պորտուգալական դրոշով կարավելլաններն անցել են Կանարյան կղզիներ և Աֆրիկայի արևմտյան ափեր: Նա առաջինն է հատել Ատլանտյան օվկիանոսը, եվրոպացիներից առաջինն է դուրս եկել Կարիբյան ծով:
 
Կոլումբոսն է հայտնաբերել Բահամյան արշիպելագի կենտրոնական մասը, Մեծ և Փոքր Անտիլյան կղզիները, Կարիբյան ծովում մի շարք մանր կղզիներ և Տրինիդադ կղզին:
 
Սակայն, նրան՝ որպես Ամերիկա հայտնագործողի, պետք է վերապահումով մոտենալ, քանի որ իսլանդական վիկինգները դեռևս 11-րդ դարում եղել էին այնտեղ: Կոլումբոսը մահացել է 1506թ.-ի մայիսի 20-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: