Հանրագիտարան

Խաչակիրների բանակը գրավեց Երուսաղեմը

Խաչակրաց արշավանքների նպատակն է եղել ազատագրել Ռաշիդուն Խալիֆայության ժամանակներից գրավված ու մուսուլմանների իշխանության տակ գտնվող Սուրբ Երկիրը: Խաչակրաց արշավանքները շարունակվել են մոտավորապես 200 տարի՝ 1095-1291թթ.: Հետագայում այդ արշավանքները շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ:

Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմը մուսուլմաններից ազատագրելն էր: Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ`   Իկոնիայի սուլթանության:

 

Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ`   Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց Կոստանդնուպոլիսը, Բյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև:
 
Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից: Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների հետևանքով մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: