Հանրագիտարան

Տեղի է ունեցել Կոնիայի ճակատամարտը

1472թ. հակաօսմանյան զինակցության համատեղ ծրագրի համաձայն`   ակ-կոյունլուները նույն թվականին պատերազմ են սկսում թուրքերի դեմ: Ուզուն Հասանը որդուն`   սուլթան Խալիլին, նշանակելով Շիրազի կառավարիչ, ինքը շարժվում է Օսմանյան կայսրության դեմ: Պատերազմը նախապես ընթանում է ակ-կոյունլուների առավելությամբ:

Ուզուն Հասանի բանակը գրավում է Տարոնի (Մուշի) բերդը, Դեր-ջանի և Երզնկայի վրայով մտնում Թոխատ քաղաքը: Սակայն հենց այստեղ էլ պատերազմի նախնական հաջողություններին հաջորդեցին ծանր պարտությունները: 1472թ. սեպտեմբերին Կոնիայի մոտ`   Բեհիսար վայրում, Ուզուն Հասանը ջախջախիչ պարտություն է կրում թուրքերից և կորցնում որդիներից երեքին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: