Հանրագիտարան

Լենկթեմուրը պարտության է մատնում սուլթան Բայազեթին

Լենկթեմուրը 3 անգամ արշավել է Հայաստանի վրա: Առաջինը 1386-1387թթ.: Այս արշավանքի ամենաողբերգական դրվագը Վանի աղետն էր: 1387թ.-ի սեպտեմբերի 5-ին Լենկթեմուրը գրավել է Վանը և հրամայել բնակչությանը ժայռից նետել ցած: Սպանվել է 7.000 մարդ: Պատմիչը հաղորդում է, որ սպանվածների քանակն այնքան շատ էր, որ վերջում ցած ներտվածները չէին մահանում:
Երկրորդ արշավանքը Լենկթեմուրն իրականացրել է 1394-1396թթ.: Այս արշավանքի ժամանակ նա գրավել է Սեբաստիան և, քանի որ խոստացել էր անձնատուր եղած քաղաքի բնակիչներին սրի չքաշել, հրամայել է նրանց կենդանի թաղել: 
 
Վերջին արշավանքը Լենկթեմուրը Հայաստանում իրականացրել է 1400-1402թթ.: Այս արշավանքի ժամանակ Լենկթեմուրը ջախջախել է Օսմանյան բանակը, սուլթան Բայազիդը (Բայազեթ) գերի է ընկել:
 
Վերադարձին Լենկթեմուրը գրավել է Բաղդադը և քաղաքի բանակիչների գլուխներից մի քանի բարձր բուրգեր կառուցել տվեց: 
 
Լենկթեմուրի արշավանքներից հետո Հայաստանում տիրապետություն են հաստատել կարա-կոյունլուները: Այս թուրքմենական ցեղը Հայաստանում իշխել է 1410-1467 թվականներին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: