«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴՊՐՈՑ 2019-2020» ՄՐՑՈՒՅԹ Ցուցակ

«Նոր սերնդի դպրոց 2019/2020»

Dasaran կրթական ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Նոր սերնդի դպրոց 2019/2020» մրցույթը, որին կարող են մասնակցել Հայաստանի՝ կրթական ծրագրին միացած բոլոր դպրոցները:

Մրցույթը կանցկացվի ս.թ. նոյեմբերի 18-ից մինչև 2020թ.-ի մայիսի 25-ը:

«Նոր սերնդի դպրոց» մրցույթը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների և Dasaran-ի կողմից ստեղծված էլեկտրոնային գործիքակազմի լիարժեք կիրառման խրախուսմանը:

Մրցույթի շրջանակում հաղթող կճանաչվեն այն դպրոցները, որոնք առավել ակտիվ կկիրառեն վերոնշյալ էլեկտրոնային գործիքակազմը:

1. Մուտքագրումներ

Անցկացված վիճակագրական հետազոտությունների շնորհիվ սահմանվել է Dasaran-ի կողմից տրամադրվող գործիքակազմի կիրառման արդյունավետության շեմ (գնահատականների, տնային հանձնարարությունների, բացակայությունների մուտքագրում), որը պայմանավորված է ակտիվ, ինչպես նաև ժամանակին կատարվող մուտքագրումներով:

Դպրոցների աշխատանքների թափանցիկության ապահովման, ինչպես նաև ծնողների համար տեղեկատվության հասանելիության նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ուսուցիչները լիարժեքորեն օգտագործեն Dasaran-ի կողմից ստեղծված էլեկտրոնային գործիքակազմը՝ մուտքագրելով աշակերտների գնահատականները, բացակայությունները և հանձնարարված տնային աշխատանքները:

Եթե դպրոցի անձնակազմը յուրաքանչյուր օր կատարի վերոնշյալ մուտքագրումները, ապա այդ օրերի աշխատանքը կգնահատվի արդյունավետ, հակառակ դեպքում` ոչ արդյունավետ (նկար 1):

նկար 1.

Ի գիտություն

Մուտքագրման արդյունքում դպրոցի` արդյունավետության սանդղակում զբաղեցրած դիրքը կայքում կթարմացվի օրական մեկ անգամ, ինչի շնորհիվ տեսանելի կլինի նախորդ բոլոր օրերին կատարած աշխատանքների ընդհանրական արդյունքը:

Դպրոցները կստանան միավորներ՝ ըստ կատարած մուտքագրումների: Յուրաքանչյուր օր մուտքագրումները լիարժեքորեն կատարելու պարագայում դպրոցը կստանա 11 միավոր (10 միավոր մուտքագրումների համար և 1 հավելյալ միավոր՝ արդյունավետության շեմում գտնվելու համար):

Արդյունավետության շեմից դուրս գտնվելու պարագայում միավորները կուտակվում են՝ ըստ արդյունավետության սանդղակի ցուցանիշի (օրինակ՝ 95.1% արդյունավետության պարագայում կտրվի 9.510 միավոր, 45.68%-ի պարագայում՝ համապատասխանաբար 4.568 միավոր):

Եթե դպրոցը մրցութային վերջին օրը (մայիսի 25-ին) շեմում գտնվի, ապա արդեն իսկ կուտակած միավորներին կգումարվի հավելյալ ևս 100 միավոր:

2. Հարցում

Ուսումնական տարեվերջին (մայիս ամսվա ընթացքում) բոլոր դպրոցներում կանցկացվի էլեկտրոնային հարցում, որին կմասնակցեն աշակերտները և ծնողները: Հարցումը կգնահատվի առավելագույնը 100 միավոր՝ կախված այն բանից, թե աշակերտների և ծնողների քանի տոկոսը կմասնակցի հարցմանը:

Օրինակ, եթե դպրոցում սովորող աշակերտների և նրանց ծնողների թիվը 200 է (100 աշակերտ և յուրաքանչյուր աշակերտի համար մեկական ծնող), իսկ հարցմանը մասնակցել են 92 աշակերտ և 28 ծնող, ապա քվեարկության տոկոսը կկազմի 60% ((92+28)/200*100=60 / նկար 2): Կայքում տեսանելի կլինի նաև, թե հարցմանը մասնակցողների քանի տոկոսն են կազմում ծնողները և աշակերտները:

նկար 2.

Ուշադրություն

Մրցույթի ընթացքում (մայիս ամսին) և՛ ծնողները, և´ աշակերտները հարցմանը կմասնակցեն 1 անգամ: Հարցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողները մուտք գործեն կայք իրենց ծածկանուն/ծածկագրով, իսկ աշակերտները` իրենց:

Կայքում կլինի հատուկ բաժին, որտեղ տեսանելի կլինի դպրոցների ցանկը ըստ զբաղեցրած հորիզոնականների` հաշվի առնելով կատարված մուտքագրումները (արդյունավետության շեմում գտնվելը) և հարցման արդյունքները (նկար 3):

նկար 3.

Ամփոփում

Մրցույթի հաղթող ճանաչվելու համար դպրոցին անհրաժեշտ է՝

  1. մուտքագրումների արդյունքում ձգտել մրցույթի բոլոր օրերին գտնվել արդյունավետության շեմում,
  2. մրցույթը եզրափակել արդյունավետության շեմում,
  3. ստանալ առավելագույն միավոր տարեվերջյան հարցմանը աշակերտների և ծնողների ակտիվ մասնակցության արդյունքում:

Ուշադրություն

Եթե մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ դպրոցները ունենան հավասար միավորներ, առավելությունը կտրվի այն դպրոցին, որի էլեկտրոնային մատյաններում փոփոխված կամ հետին թվով մուտքագրված գնահատականները, բացակայությունները և տնային հանձնարարություններն ավելի քիչ կլինեն (տոկոսային հարաբերակցությամբ):

Այս տարի ևս մրցույթի շրջանակում դպրոցները կդասակարգվեն հիմք ընդունելով աշակերտների քանակը, այսպես՝

  1. Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ,
  2. 101-300 աշակերտ ունեցող դպրոցներ,
  3. 301-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներ:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ

  • 1-2-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն համակարգիչներով,
  • 3-5-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն փոքրիկ գրադարաններով,
  • 6-17-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով և պատվոգրերով:

101-300 աշակերտ ունեցող դպրոցներ

  • 1-2-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն համակարգիչներով,
  • 3-5-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն փոքրիկ գրադարաններով,
  • 6-17-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով և պատվոգրերով:

301-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներ

  • 1-2-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն համակարգիչներով,
  • 3-5-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն փոքրիկ գրադարաններով,
  • 6-17-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով և պատվոգրերով:

Այսպիսով, ընդհանուր առմամբ 51 դպրոց կպարգևատրվի արժեքավոր մրցանակներով՝ համակարգիչներով, գրադարաններով, խրախուսական մրցանակներով և պատվոգրերով:

«Նոր սերնդի դպրոց 2019/2020»

Dasaran կրթական ծրագիրը «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Նոր սերնդի դպրոց 2019/2020» մրցույթը, որին կարող են մասնակցել Արցախի՝ կրթական ծրագրին միացած բոլոր դպրոցները:

Մրցույթը կանցկացվի ս.թ. նոյեմբերի 18-ից մինչև 2020թ.-ի մայիսի 25-ը:

«Նոր սերնդի դպրոց» մրցույթը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների և Dasaran-ի կողմից ստեղծված էլեկտրոնային գործիքակազմի լիարժեք կիրառման խրախուսմանը:

Մրցույթի շրջանակում հաղթող կճանաչվեն այն դպրոցները, որոնք առավել ակտիվ կկիրառեն վերոնշյալ էլեկտրոնային գործիքակազմը:

1. Մուտքագրումներ

Անցկացված վիճակագրական հետազոտությունների շնորհիվ սահմանվել է Dasaran-ի կողմից տրամադրվող գործիքակազմի կիրառման արդյունավետության շեմ (գնահատականների, տնային հանձնարարությունների, բացակայությունների մուտքագրում), որը պայմանավորված է ակտիվ, ինչպես նաև ժամանակին կատարվող մուտքագրումներով:

Դպրոցների աշխատանքների թափանցիկության ապահովման, ինչպես նաև ծնողների համար տեղեկատվության հասանելիության նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ուսուցիչները լիարժեքորեն օգտագործեն Dasaran-ի կողմից ստեղծված էլեկտրոնային գործիքակազմը՝ մուտքագրելով աշակերտների գնահատականները, բացակայությունները և հանձնարարված տնային աշխատանքները:

Եթե դպրոցի անձնակազմը յուրաքանչյուր օր կատարի վերոնշյալ մուտքագրումները, ապա այդ օրերի աշխատանքը կգնահատվի արդյունավետ, հակառակ դեպքում` ոչ արդյունավետ (նկար 1):

նկար 1.

Ի գիտություն

Մուտքագրման արդյունքում դպրոցի` արդյունավետության սանդղակում զբաղեցրած դիրքը կայքում կթարմացվի օրական մեկ անգամ, ինչի շնորհիվ տեսանելի կլինի նախորդ բոլոր օրերին կատարած աշխատանքների ընդհանրական արդյունքը:

Դպրոցները կստանան միավորներ՝ ըստ կատարած մուտքագրումների: Յուրաքանչյուր օր մուտքագրումները լիարժեքորեն կատարելու պարագայում դպրոցը կստանա 11 միավոր (10 միավոր մուտքագրումների համար և 1 հավելյալ միավոր՝ արդյունավետության շեմում գտնվելու համար):

Արդյունավետության շեմից դուրս գտնվելու պարագայում միավորները կուտակվում են՝ ըստ արդյունավետության սանդղակի ցուցանիշի (օրինակ՝ 95.1% արդյունավետության պարագայում կտրվի 9.510 միավոր, 45.68%-ի պարագայում՝ համապատասխանաբար 4.568 միավոր):

Եթե դպրոցը մրցութային վերջին օրը (մայիսի 25-ին) շեմում գտնվի, ապա արդեն իսկ կուտակած միավորներին կգումարվի հավելյալ ևս 100 միավոր:

2. Հարցում

Ուսումնական տարեվերջին (մայիս ամսվա ընթացքում) բոլոր դպրոցներում կանցկացվի էլեկտրոնային հարցում, որին կմասնակցեն աշակերտները և ծնողները: Հարցումը կգնահատվի առավելագույնը 100 միավոր՝ կախված այն բանից, թե աշակերտների և ծնողների քանի տոկոսը կմասնակցի հարցմանը:

Օրինակ, եթե դպրոցում սովորող աշակերտների և նրանց ծնողների թիվը 200 է (100 աշակերտ և յուրաքանչյուր աշակերտի համար մեկական ծնող), իսկ հարցմանը մասնակցել են 92 աշակերտ և 28 ծնող, ապա քվեարկության տոկոսը կկազմի 60% ((92+28)/200*100=60 / նկար 2): Կայքում տեսանելի կլինի նաև, թե հարցմանը մասնակցողների քանի տոկոսն են կազմում ծնողները և աշակերտները:

նկար 2.

Ուշադրություն

Մրցույթի ընթացքում (մայիս ամսին) և՛ ծնողները, և´ աշակերտները հարցմանը կմասնակցեն 1 անգամ: Հարցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողները մուտք գործեն կայք իրենց ծածկանուն/ծածկագրով, իսկ աշակերտները` իրենց:

Կայքում կլինի հատուկ բաժին, որտեղ տեսանելի կլինի դպրոցների ցանկը ըստ զբաղեցրած հորիզոնականների` հաշվի առնելով կատարված մուտքագրումները (արդյունավետության շեմում գտնվելը) և հարցման արդյունքները (նկար 3):

նկար 3.

Ամփոփում

Մրցույթի հաղթող ճանաչվելու համար դպրոցին անհրաժեշտ է՝

  1. մուտքագրումների արդյունքում ձգտել մրցույթի բոլոր օրերին գտնվել արդյունավետության շեմում,
  2. մրցույթը եզրափակել արդյունավետության շեմում,
  3. ստանալ առավելագույն միավոր տարեվերջյան հարցմանը աշակերտների և ծնողների ակտիվ մասնակցության արդյունքում:

Ուշադրություն

Եթե մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ դպրոցները ունենան հավասար միավորներ, առավելությունը կտրվի այն դպրոցին, որի էլեկտրոնային մատյաններում փոփոխված կամ հետին թվով մուտքագրված գնահատականները, բացակայությունները և տնային հանձնարարություններն ավելի քիչ կլինեն (տոկոսային հարաբերակցությամբ):

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • 1-ին հորիզոնականն զբաղեցրած դպրոցը կպարգևատրվի համակարգչով,
  • 2-4-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն գրադարաններով,
  • 5-10-րդ հորիզոնականն զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով և պատվոգրերով:

Այսպիսով, ընդհանուր առմամբ 10 դպրոց կպարգևատրվի արժեքավոր մրցանակներով՝ համակարգչով, գրադարաններով և պատվոգրերով: