Մրցույթներ


Ընթերցման օլիմպիադա - 2019 /
Կանոններ
Օլիմպիադայի անցկացման կարգը
Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական:
Ուշադրությո´ւն
Օլիմպիադան նախատեսված է միայն ՀՀ և ԱՀ հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների համար:
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի աշակերտները 2019.-ի փետրվարի 27-ից մինչև մարտի 11-ը ժամը 17:00-ն գրանցվեն www.dasaran.am կայքի համապատասխան բաժնում (կայքի առաջին էջում տեսանելի է մրցույթի հայտարարությունը): Աշակերտը www.dasaran.am կայքում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, դպրոցը, դասարանը, հեռախոսահամարը, ծննդյան վկայականի համարը, գրանցման հասցեն և էլ. փոստը:
Ուշադրությո´ւն
Եթե որևէ աշակերտ մասնակցի կամ նույնիսկ հաղթող ճանաչվի դպրոցական փուլում, բայց գրանցված չլինի www.dasaran.am կայքում, ապա նրա մասնակցությունը և հաղթանակը չեղյալ կհամարվեն:
Յուրաքանչյուր դպրոց նախապես կկազմի և կհաստատի ժյուրիի անդամների ցանկը:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՓՈՒԼ
Դպրոցական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտի 12-ին և կավարտվի մարտի 22-ին:
1.
Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտն իր ընտրած գրքից կկարդա հատված (առնվազն 10 տող):
2.
Ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները կհրավիրվեն դպրոցական 2-րդ փուլին, որի ընթացքում կընթերցեն նույն ծավալի հատված, բայց այս անգամ համապատասխան գիրքը կընտրի ժյուրին:
3.
Դպրոցական 2-րդ փուլի արդյունքներով 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցրած աշակերտներն իրավունք կստանան մասնակցելու «Ընթերցման օլիմպիադա – 2019»-ի մարզային փուլին:
Ուշադրությո´ւն
Աշակերտի ընտրած և հանձնաժողովի առաջարկած գրքերը պետք է լինեն գեղարվեստական:
Դպրոցական փուլում հանձնաժողովը կազմվում է հետևյալ սկզբունքով՝
1.
Գյուղական համայնքների դպրոցներում՝ դպրոցի ուսմասվարը, հայոց լեզվի և գրականության 2 ուսուցիչ, դպրոցի գրադարանավարը, համայնքի գրադարանավարը:
2.
Քաղաքային համայնքների դպրոցներում՝ դպրոցի ուսմասվարը, հայոց լեզվի և գրականության 2 ուսուցիչ, դպրոցի գրադարանավարը:
3.
Երևանի դպրոցներում՝ դպրոցի ուսմասվարը, հայոց լեզվի և գրականության 2 ուսուցիչ, դպրոցի գրադարանավարը, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչը:
Դպրոցական փուլի բոլոր հաղթողներին կտրվեն մրցանակներ, որոնք կհանձնվեն մարզային փուլում:
Գնահատման կարգը
Աշակերտի՝ իր իսկ ընտրած գրքից կարդալու փուլում կտրվի առավելագույնը 10 միավոր, հանձնաժողովի առաջարկած գրքից կարդալու փուլում կրկին կգործի գնահատման 10 միավորանոց համակարգը: Վերջնական գնահատականը երկու փուլերի գնահատականների հանրագումարն է:
Գնահատման չափանիշները
Սահուն ընթերցում – 3 միավոր
Ճիշտ շեշտադրում – 2 միավոր
Արտահայտչականություն – 2 միավոր
Գիրքն ամբողջապես ընթերցած լինել - 3 միավոր
Ուշադրությո´ւն
Հավասար միավորների դեպքում ժյուրին կառաջարկի կարդալ ևս մեկ հատված:
Դպրոցական փուլի հաղթողների անունները ժյուրիի նախագահը մինչև 2019 թվականի ապրիլի 5-ը կլրացնի www.dasaran.am կայքում:

ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼ
Մարզային փուլը կանցկացվի 2019 թվականի ապրիլի 23-ից մայիսի 10-ը:
1.
Մարզային փուլին կմասնակցեն դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղ գրաված աշակերտները: Երևան քաղաքի դպրոցների դեպքում Մարզային փուլին մասնակցում են տվյալ վարչական շրջանների դպրոցների հաղթողները:
2.
Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտն իր ընտրած գրքից կկարդա հատված (առնվազն 10 տող):
3.
Ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները կհրավիրվեն մարզային 2-րդ փուլին, որտեղ կընթերցեն նույն ծավալի հատված, բայց այս անգամ համապատասխան գիրքը կընտրի ժյուրին:
4.
Մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված աշակերտներն իրավունք կստանան մասնակցելու «Ընթերցման օլիմպիադա – 2019»-ի հանրապետական փուլին:
5.
Մարզային փուլի հաղթողներին կտրվեն մրցանակներ, որոնք կհանձնվեն հանրապետական փուլի ժամանակ:
Մարզային փուլը կանցկացվի մարզկենտրոններում (օրվա և վայրի մասին տեղեկությունը մարզպետարանների կրթության բաժինները նախապես կստանան օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից), Երևանում՝ մայիսի 10-ին և 11-ին ժամը 12․00-ին Էլիթ Պլազա բիզնես կենտրոնի 2-րդ հարկում (հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացու փող., 15 շենք):
Ուշադրությո´ւն
Աշակերտի ընտրած և հանձնաժողովի առաջարկած գրքերը պետք է լինեն գեղարվեստական:
Մարզային փուլում հանձնաժողովում ընդգրկված են լինելու մարզպետարանի կրթության բաժնի պետը, Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքի նախագահը, մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից մեկական ուսուցիչ և օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից գործուղված երկու ներկայացուցիչ: Երևան քաղաքի հանձնաժողովը կազմվում է համապատասխանաբար նույն սկզբունքով՝ վարչական շրջանների ներառմամբ:
Գնահատման կարգը
Աշակերտի՝ իր իսկ ընտրած գրքից կարդալու փուլում կտրվի առավելագույնը 10 միավոր, հանձնաժողովի առաջարկած գրքից կարդալու փուլում կրկին կգործի գնահատման 10 միավորանոց համակարգը: Վերջնական գնահատականը երկու փուլերի գնահատականների հանրագումարն է:
Գնահատման չափանիշները
Սահուն ընթերցում – 3 միավոր
Ճիշտ շեշտադրում – 2 միավոր
Արտահայտչականություն – 2 միավոր
Գիրքն ամբողջապես ընթերցած լինել – 3 միավոր
Ուշադրությո´ւն
Հավասար միավորների դեպքում ժյուրին կառաջարկի կարդալ ևս մեկ հատված:
Մարզային փուլի հաղթողների անունները ժյուրիի նախագահը մինչև 2019 թվականի մայիսի 15-ը կլրացնի www.dasaran.am կայքում:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼ
Ընթերցման օլիմպիադայի հանրապետական փուլը տեղի կունենա հունիսի 11-ին ժամը 12։00-ին, Էլիթ պլազա բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում (հասցե`  ք. Երևան, Մովսես Խորենացու փող., 15 շենք):
1.
Հանրապետական փուլին կմասնակցեն մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված աշակերտները:

Աշակերտին ուղեկցող անձի (ծնող(ներ) կամ այլ մտերիմ, բարեկամ) ներկայությունը, ինչպես նաև աշակերտի անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր են:

2.
Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտն իր ընտրած գրքից կկարդա հատված (առնվազն 10 տող):
3.
Ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները կհրավիրվեն հանրապետական 2-րդ փուլին, որտեղ կընթերցեն նույն ծավալի հատված, բայց այս անգամ համապատասխան գիրքը կընտրի ժյուրին:
Ուշադրությո´ւն
Աշակերտի ընտրած և հանձնաժողովի առաջարկած գրքերը պետք է լինեն գեղարվեստական:
Գնահատման կարգը
Աշակերտի՝ իր իսկ ընտրած գրքից կարդալու փուլում կտրվի առավելագույնը 10 միավոր, հանձնաժողովի առաջարկած գրքից կարդալու փուլում կրկին կգործի գնահատման 10 միավորանոց համակարգը: Վերջնական գնահատականը երկու փուլերի գնահատականների հանրագումարն է:
Գնահատման չափանիշները
Սահուն ընթերցում – 3 միավոր
Ճիշտ շեշտադրում – 2 միավոր
Արտահայտչականություն – 2 միավոր
Գիրքն ամբողջապես ընթերցած լինել – 3 միավոր
Ուշադրությո´ւն
Հավասար միավորների դեպքում ժյուրին կառաջարկի կարդալ ևս մեկ հատված:
Հանրապետական փուլի հաղթողների անունները կհրապարակվեն www.dasaran.am կայքում:

Բոլոր փուլերի հաղթողները կպարգևատրվեն
մրցանակներով և արժեքավոր նվերներով:
Կազմակերպիչներ՝
Աջակիցներ՝
ՀՀ մշակույթի նախարարություն,
Երևանի քաղաքապետարան,
«Գրանիշ» գրական ակումբ,
Հայաստանի գրողների միություն: