Մրցույթներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ւՆ. Մրցույթի շրջանակներում անարդար ճանապարհով կուտակված միավորները արդյունքների ամփոփման ժամանակ կզրոյացվեն և հաշվի չեն առնվի:

«Պատանի նկարիչ» մրցույթ

Մասնակցելու համար միացեք “NURCARD” կուտակային ծրագրի պաշտոնական էջին

Հարգելի´ «Dasaran.am»-ցիներ,

Սիրու՞մ եք նկարել, ցանկանու՞մ եք փորձել ձեր մտքի թռիչքը և ձիրքը նկարչության ասպարեզում, ապա ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում “NURCARD” կուտակային ծրագիրը և «Dasaran.am» կրթական ծրագիրը համատեղ հայտարարում են «Պատանի նկարիչ» մրցույթը, որին կարող են մասնակցել «Dasaran.am» կայքում գրանցված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտները: Մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված աշակերտները, նրանց ընտանիքներն ու դպրոցները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով` համակարգիչ, պլանշետ, “MP3” նվագարկիչ և այլ անակնկալ նվերներ:

Կանոններ

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ խմբերում ընդգրկված աշակերտները`

  • 2-5-րդ դասարաններ
  • 6-8-րդ դասարաններ
  • 9-12-րդ դասարաններ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստեղծագործել ներքոհիշյալ թեմաների շուրջ`

  • «Միասին մենք ընտանիք ենք»
  • «Միասին մենք ընկերներ ենք»
  • «Միասին մենք թիմ ենք»
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել աշխատանք իր նախընտրելի թեմայի շրջանակներում կամ բոլոր երեք թեմաներով:

Ուշադրություն.
Յուրաքանչյուր թեմայից կարելի է ներկայացնել միայն մեկ աշխատանք: Նկարները պետք է լինեն միայն ձեռքի աշխատանքներ: Այն նկարները, որոնք պատրաստված կլինեն համակարգչային ծրագրերի և գրաֆիկական խմբագրիչների օգնությամբ, կհամարվեն անվավեր:

Ինչպես տեղադրել նկարը

  • Նկարը պետք է լուսանկարել (կամ “Scan” անել),
  • Լուսանկարները պետք է լինեն միայն “.jpg”, “.png” կամ “.gif” ձևաչափի,
  • Լուսանկարների ծավալը չպետք է գերազանցի 2mb-ը,
  • Լուսանկարների նվազագույն չափը պետք է լինի 600px,
  • Լուսանկարը տեղադրելու համար պետք է մուտք գործել կայքի «Մրցույթներ» բաժնի «Պատանի նկարիչ» մրցույթ ենթաբաժին,
  • Հոկտեմբերի 1-ից հասանելի կլինի «Իմ աշխատանքները» կոճակը, որը սեղմելով` կկարողանաք վերբեռնել Ձեր համակարգչում տեղակայված լուսանկարը,
  • Լուսանկարը վերբեռնելուց հետո անհրաժեշտ է լրացնել «Ընտրել թեմա» և «Հեռախոսահամար» դաշտերը, ցանկության պարագայում`«էլ.փոստ» դաշտը
  • Տվյալները պահպանելու համար պետք է սեղմել «Ուղարկել» կոճակը,
  • Լուսանկարը կայքում կհայտնվի միայն «Dasaran.am»-ի պատասխանատուի վերանայելուց հետո:
Նկարի բնօրինակը պետք է լինի նվազագույնը A4 ֆորմատի թղթի չափով:
Անպայման պահպանեք նկարի բնօրինակը, քանի որ այն անհրաժեշտ կլինի ներկայացնել երրորդ փուլում:

Մրցույթը բաղկացած է 3 փուլից


1-ին փուլ
Մրցույթի առաջին փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կտևի մինչև հոկտեմբերի 30-ի ժամը 17:00-ն: Այս ընթացքում անհրաժեշտ է առաջադրված ժամկետում ստեղծագործել, այնուհետև աշխատանքները վերբեռնել կայքի համապատասխան բաժին:

2-րդ փուլ
Մրցույթի երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 1-ից մինչև 30-ի ժամը 17:00-ն, որի ընթացքում կայքի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին:

Քվեարկության կարգը
Երկրորդ փուլ անցած նկարները տեղադրված կլինեն «Dasaran.am» կայքի գլխավոր էջում, որտեղ հնարավորություն կունենան քվեարկելու կայքում գրանցված աշակերտները:

Ուշադրություն.
Նկարների քվեարկությանը կարող են մասնակցել նաև «Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը «Like» կոճակի օգնությամբ: Այս եղանակով ստացած յուրաքանչյուր «Like» կհաշվվի որպես կես միավոր և կգումարվի «Dasaran.am» կայքի ներսում անցկացվող քվեարկության ձայների ընդհանուր թվին:

3-րդ փուլ
Երկրորդ փուլի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 1-ից 12–ն ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր տարիքային խմբից հաղթող կճանաչվեն երեք լավագույն նկարների հեղինակները, որոնք կհավաքեն ամենաշատ քվեները առաջարկված երեք տարբեր թեմաներում: Մրցույթի շրջանակներում նախատեսվում են տասը գլխավոր և ևս տասնհինգ խրախուսական մրցանակներ: Ներկայացվող նկարի բնօրինակի հետևի մասում անհրաժեշտ է, որպեսզի գրված լինեն հետևյալ տվյալները`

  • Անուն, ազգանուն, հայրանուն,
  • Դպրոց, դասարան,
  • Կոնտակտային տվյալներ,
  • Դպրոցի տնօրենի (կամ փոխտնօրենի) անուն ազգանուն, ստորագրություն և դպրոցի կնիք:

Աշխատանքները, որոնք ստորագրված և կնքված չեն լինի դպրոցի կողմից և կներկայացվեն միայն աշակերտի կամ ծնողի ստորագրությամբ, կհամարվեն անվավեր:

Բնօրինակները պետք է ներկայացնել միայն «Dasaran.am» կրթական ծրագրի գրասենյակ ս.թ. դեկտեմբերի 12-ից 17–ն ընկած ժամանակահատվածում հետևյալ հասցեով` Երևան, Կոմիտասի 49/2, 5-րդ հարկ, 503 սենյակ (երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9.30-18.30-ը):

Հավասար քվեներ ունեցող մասնակիցների ընտրության պարագայում նախապատվությունը կտրվի այն մասնակցին, որի ընտանիքի անդամներից մեկը կունենա “MasterCard NurCard”:

Մրցանակների հանձնման կարգ

  • «Միասին մենք ընտանիք ենք» թեմայի շրջանակներում երեք լավագույն աշխատանքները ներկայացրած և հաղթանակած աշակերտները կպարգևատրվեն հեռուստացույցներով և պատվոգրերով:
  • «Միասին մենք ընկերներ ենք» թեմայի շրջանակներում երեք լավագույն աշխատանքները ներկայացրած և հաղթանակած աշակերտները կպարգևատրվեն պլանշետներով և պատվոգրերով:
  • «Միասին մենք թիմ ենք» թեմայի շրջանակներում երեք լավագույն աշխատանքները ներկայացրած և հաղթանակած աշակերտները կդառնան իրենց դպրոցների պարծանքները` հարազատ կրթօջախներին պարգևելով համակարգիչներ, իսկ իրենց համար հաղթելով “MP3” նվագարկիչներ և պատվոգրեր:
  • «Կազմակերպիչների համակրանք»-ին արժանացած ևս մեկ լավագույն աշխատանք “NURCARD” կուտակային ծրագրի գործընկերոջ կողմից կպարգևատրվի անակնկալ նվերով:

Մրցույթի ամփոփում


«Dasaran.am» կրթական ծրագրի և “NURCARD” կուտակային ծրագրի համատեղ հայտարարած «Պատանի նկարիչ» մրցույթի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ.-ի հունվարի 24-ին՝ ժամը 13:00-ին, “Play City” ժամանցի կենտրոնում: