Մրցույթներ

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013

Թեմա՝ «Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է»
«My Inspiring Teacher»

Տարիքային խումբ՝ 5-12-րդ դասարանցիների համար

Նկարագիր

Ունեցե՞լ եք ուսուցիչ, ով Ձեզ համար հանդիսացել է ոգեշնչման աղբյուր, ով նոր հեռանկարներ է բացահայտել Ձեզ համար և ոգևորող ուսումնական միջավայր ստեղծել:

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ դեսպանատունը և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում են «Բրուքլինի ամրոցը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է աղքատ թաղամասի մի դպրոցի հինգ երիտասարդներից բաղկացած շախմատի թիմի մասին, որը կարողացել է բազմիցս հաղթանակել ԱՄՆ շախմատի մրցաշարերում: Եվ այս ամենը հնարավոր է դարձել ուսուցիչների, տնօրենների և համայնքի ներկայացուցիչների ջանքերի արդյունքում:

Ընդհանուր Կանոններ

  • Մասնակիցները չեն կարող կրկնօրինակել բնօրինակ շարադրությունը մյուս մասնակիցներից:
  • Շարադրության մեջ յուրաքանչյուր մեջբերում/հղում կամ հեղինակային իրավունք ունեցող նյութ օգտագործելիս մասնակիցները պետք է նշեն աղբյուրը, այլապես շարադրությունը կորակազրկվի:
  • Մասնակիցների շարադրությունները կդիտարկվեն երկու տարիքային խմբերով. 5-9-րդ դասարանցիներ և 10-12-րդ դասարանցիներ:
  • Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնել միայն մեկ շարադրություն:
  • Շարադրությունը կարելի է ներկայացնել թե´ անգլերեն, թե´ հայերեն լեզուներով, այն պետք է պարունակի նվազագույնը` 300, իսկ առավելագույնը՝ 550 բառ:

Գնահատման համակարգ

Շարադրությունները ստուգելու համար կկիրառվի հետևյալ գնահատման համակարգը.

  • Հետաքրքիր պատմություն` 0 – 10 միավոր
  • Շարադրության ոճաբանություն, քերականություն և ուղղագրություն` 0 – 10 միավոր
  • Շարադրության կառուցվածք և թեմայի տրամաբանական զարգացում` 0 – 10 միավոր

Ընդհանուրը` 30 միավոր

Ստուգման կարգը

  • Հանձնաժողովը բաղկացած է լինելու ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներից: Հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն շարադրությունը կընթերցվի դահլիճում` հեղինակի կողմից (ըստ ցանկության): Ընտրված շարադրությունները կտեղադրվեն ԱՄՆ դեսպանատան «Facebook»-ի էջում և Dasaran.am կայքում:

  • Յուրաքանչյուր շարադրության ընդհանուր միավորները կգումարվեն, և հաղթող կճանաչվեն այն շարադրությունները, որոնք կհավաքեն ամենաբարձր միավորները:

Ժամկետները

Աշխատանքները ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը` ժամը 18:00-ն:

Արդյունքները կհրապարակվեն ս.թ. հոկտեմբերի 24-ին:

Մրցանակներ

Սահմանվել է երեք մրցանակային անվանակարգ երկու տարիքային խմբի և լեզվի համար` 1. Առաջին, 2.
Երկրորդ, 3. Երրորդ: Մրցանակները՝ Flip cameras, iPod shuffles, բառարաններ, «Բրուքլինի ամրոցը» ֆիլմի տոմսեր և ևս 15 խրախուսական մրցանակներ: