Մրցույթներ

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Հայկ Եղյան
Դպրոց՝ ք. Երևանի թիվ 84 հմ/դ

Դասարան՝ 9-ա
Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է
Ես երազում եմ հայտնի ըմբիշ դառնալ: Սիրում եմ այդ սպորտաձևը : ՈՒսուցիչս միշտ ոգևորում է ինձ, քաջալերում, ասում ,որ ես ուժեղ եմ ու կարող եմ հասնել հաջողությունների: Այդ ոգեշնչումը և 'թև է տալիս ինձ, և ' առնում է իր թևերի մեջ, և' ինքնավստահություն է բերում, և' մի քիչ էլ երկնչանք: Թվում է` այդ պահերին ես զորեղ եմ բոլորից, անպարտելի, անհաղթելի: Պատրաստվում էինք մրցումների: Պարապում էի մեծ ոգևորությամբ: համոզված էի,որ հաղթելու եմ բոլոր մրցակիցներիս ու գրավելու եմ առաջին տեղը: Չէ որ ուսուցիչս հավատում է ինձ, իսկ ես իրավունք չունեմ կոտրել նրա հավատը: Բայց... Բայց պատահեց սարսափելին: Կյանքը միշտ չէ, որ բարեհաճ է մեր հանդեպ, այն երբեմն դաժան անակնկալներ է մատուցում: Վերադառնում էի պարապմունքից, ոգևորված էի ուսուցչիս գովասանքներից, երկու օրից մրցույթն էր, սրտի թրթիռով էի սպասում այդ օրվան: Աչքերս բացեցի հիվանդանոցում... Մահճակալիս մոտ չոքել էր մայրս ու աղոթում էր: Նրա դողդոջուն մատները շոյում էին գլուխս, արցունքները հոսում էին աչքերից ու թրջում ճակատս: Ոչինչ չէի հասկանում, ոչինչ չէի հիշում: Հետո մայրս պատմեց, որ վթարի եմ ենթարկվել: Բոլոր երազանքներս հօդս ցնդեցին: ՈՒղեղիս մեջ միայն մրցույթն էր ու ուսուցիչս, չէի կարող հիասթափեցնել նրան: Տանջվում էի ոչ թե ցավից, այլ այն մտքից, որ չեմ մասնակցի մրցույթին: Այդ պահին կրկին իմ կողքին էր ուսուցիչս` բարի, ոգևորող , հուսադրող: Նա ինձ թև էր տալիս, վստահեցնում , որ հաղթանակները դեռ առջևում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, ապաքինվեմ: Այժմ ես առողջ եմ, դեռ նոր-նոր ուզում եմ շարունակել պարապմունքներս, ուզում եմ ուժեղ լինել, պայքարել ու հասնել հաղթանակի: Ո?ր վայելքը կարող է համեմատվել հաղթանակի բերկրանքի հետ: Հանուն իմ այս ցանկության կարող եմ աշատասեր, համառ ու խելամիտ լինել: Ես կհասնեմ իմ երազած բարձունքներին ու կհարգեմ ինքս ինձ... Չեմ դժգոհում, թող որ դժվար տրվի ամեն ինչ կյանքում, որ հաղթանակի բերկրանքը հաճախ վայելեմ: Մեկ խոսքը, մեկ ոգեշնչումը կարող է ամեն ինչ փոխել: Թող օրհնյալ լինի Էությունը քո, ուսուցի'չ: