Մրցույթներ

Գրական անկյուն / - 2011 Բանաստեղծություններ
Վիկտորիա Չանախչյան
ք. Երևանի թիվ 112 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 3841
Բողոքել են՝ 12
Աշուն

Այս աշնանային մաշված գույներից
Թախծում է հոգիս,մենություն փնտրում
Սևակնած ամպի կաթող անձրևից
Իմ ներաշխարհն է արցունքով լցվում:

Այս ի՞նչ է անում այս եղանակը
Տարվա հետքերը լվանում,սրբում
Տրտում շաղ տալիս դժգույն գույները
Հոգնած պատկերներ անվերջ նկարում:

Անգամ արևը ժլատ է դարձել
Չի շիկնում այնպես,իր ողջ հմայքով
Իր մեջ պարուրված հեռու է քաշվել
Կարծես ինքն էլ է արբել աշունով:

Դու տարվա վերջին,ամփո'փ եղանակ,
Ամենից լուրջը,պատասխանատուն
Թեկուզ տխուր ես,բայց հարուստ,առատ,
Քանզի քեզնով է տարին վերջանում: