Մրցույթներ

Գրական անկյուն / - 2011 Բանաստեղծություններ
Վիկտորիա Չանախչյան
ք. Երևանի թիվ 112 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 3854
Բողոքել են՝ 11
Գիշերային անուրջ

Խաղաղ գիշեր է,շուրջս լռություն,
Չգիտեմ ինչու քունս չի տանում
Նայում եմ չքնաղ,հրաշք երկնքին,
Նրա վառվռուն,փայլուն աստղերին:

Ու աստղիկների խաղն է ինձ դյութում,
Նրանց մեղմ ցոլքից սիրտս է արբենում
Մերթ հայտնվում են,մերթ կորչում անտես
Իրար են փնտրում սիրահարի պես:

Իսկ լուսինը ջերմ,մոր պես կաթոգին
Հետևում է այդ չքնաղ պատկերին
Իր կաթն է ցողում,աստղերին շոյում
Պայծառ ժպիտով երկնքում շողում:

Իր աստղիկներին հսկում է,նայում
Ու նրանց կյանքի համար դողդողում
Եվ երբ մի աստղ է հանգչում,հեռանում,
Մռայլվում է նա,խոր հոգոց հանում: