Մրցույթներ

Գրական անկյուն / - 2011 Բանաստեղծություններ
Վիկտորիա Չանախչյան
ք. Երևանի թիվ 112 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 4231
Բողոքել են՝ 14
Տեսիլք

Մա'յր իմ,փակում եմ աչքերս մի պահ,
Եվ հայտնվում ես տեսիլքի նման,
Փարվում եմ կրծքիդ ու լուռ հեկեկում,
Քո ջերմությունից վշտերս են ցրվում:

Ու հորդորում ես,ինձ անվերջ գգվում,
Աղոթքի նման բառեր շշնջում
Այնպես մեղմանուշ,այնպես իմաստուն,
Որից ինձ կրկին մանուկ եմ զգում:

Մայր իմ հարազա'տ,մայր իմ սիրելի',
Դու ամենից սուրբ,ամենից բարի,
Մայրական սիրո իմ հավերժություն
Զգացմունքների անափ քնքշություն:

Ու վախենում եմ աչքերս բացեմ,
Տեսիլքիդ լույսի խաբկանքից զարթնեմ,
Թող այսպես մնամ միշտ և հավիտյան
Միայն ունենամ մայր իմ,քեզ պաշտպան: