ՀԱՅԱՍՏԱՆ
                       Այս լուռ երկրի կմախքում կապույտ
                       Որպես լերդացած  արյան մի բշտիկ
                       Կանգնել ես դու, Հայաստա՛ն անգին,
                       ՈՒ կաթում է ցած թույնը դարերի քո տաք սրտի մեջ ...
                       Դու երազների հանգրվան մի հին,
                       Որ քո երազը չես գտնում անգին:
Դու հաղթանակի դափնին աշխարհի,
Որ կոխոտվել ես միշտ նրա կողմից:
Ու դարերն անհաշիվ անցել են ճեպով
Քո հայացքի լուռ տարածության մեջ,  
Մեկ դանդաղել են, մեկ հոսել ուժեղ,
Բայց դու չես տրվել հոսանքին այդ հեղգ:
Հազարամյակն է իր թուրը ճոճել քո պարանոցին,   
ԵՎ այդ ճոճումի արձագանքներն են միայն քեզ հասել,
ԵՎ հանգանակված արժեքները քո զրահ են դարձել
Ժամանակի սուր նիզակի առջև:  
Ու  չքացել են թշնամիներդ  արյունամռունչ
Քո էպոսի խուլ  էջերի խորքից,
Դու՝ սկզբնավորված անսկիզբ տիեզերքից
Սկիզբ էս դարձել լույսի ու սիրո: 
Ու ինչքան էլ քեզ դարերը տանջեն
Ու փորձեն պոկել զրահները քո, 
 Դու միշտ այստեղ ես, մեր մտքերի մեջ...
  Ու ծնում ես դու լույսեր դեռ անվերջ...