Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 2015
Նարե Գևորգյան Գարեգինի
Դպրոց՝ 15

Դասարան՝ 2
ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ
Ես Նարեն եմ և այժմ կպատմեմ, թե ինչպիսին է իմ երազանքների դպրոցը: Ու-րեմն սկսեցինք...
Իմ դպրոցում դասերը օրումեջ են լինում: Այսինքն մի օր դաս կլինի, իսկ մյուս օրը՝ ոչ: Չեն ստիպում, որ սովորենք: Չէ որ մենք մեզ համար ենք սովորում: Դասի կեսից հնա¬րավոր է ես հոգնեմ և ուզեմ խաղալ: Ուսուցիչները պետք է մեզ շատ սիրեն, մենք էլ նրանց: Շատ, շատ լուսավոր է իմ երազանքների դպրոցը: Ես լույս շատ եմ սիրում: Ուզում եմ, որ ամեն ամիս ինչ–որ հանդես անենք, և ամեն հանդեսին ես և իմ ընկերները նոր ու գեղեցիկ շորեր հագնենք: Ես մի քիչ թիթիզ եմ։ Դե, ո՞ր աղջիկը թիթիզ չէ: Դասերը մի քիչ ուշ են սկսվում, որ երկար քնենք: Կար¬ծում եմ, որ իմ դպրոցում ուսուցիչները երի¬տասարդ ու գեղեցիկ պիտի լինեն: Բացի աղջիկ ուսուցիչներից նաև տղա ուսուցիչներ կան իմ երազանքների դպրոցում:
Ես ուզում եմ ամեն օր ջրել դպրոցի բակի մասրենին: Այն շատ մեծ ու գեղեցիկ է: Այնտեղ ունենք կարուսելներով խաղահրապարակ, որպեսզի դասամիջոցներին խաղանք: Մեր ուսուցչուհին միշտ մեր կողքին է, չարություն չենք անում և իրար վնասում: Իմ դպրոցը գտնվում է անտառի մեջ: Շատ վայրի ծառեր և անտառային կենդանիներ կան այնտեղ: Նրանք մեզ չեն վնասում: Դասերից հետո նրանց կերակրում ենք, սիրում: Դպրոցի ներսը կահավորված է ուրախ գույներով, նկարներով:
Իմ դասարանը աշխարհի ամենասիրուն ու հարմար դասարանն է: Առաստաղից կախված են ինքնաթիռներ, ուղղաթիռներ և տարբեր խաղալիքներ, որոնք իջնում ու բարձրանում են` ինչպես «Գրանդ Քենդի» պոնչիկանոցի նման: Մեր դասարանը մաքուր ենք պահում և միշտ աղբը թափում աղբամանում, որը ևս գեղեցիկ խաղալիքի է նման: Ամեն օրվա վերջում մենք այն դատարկում ենք:
Բացի սովորական դասերից ունենք նաև չինարենի, ճապոներենի, գեղեցիկ վարվեցողության, համեղ ուտելիքներ պատրաստելու և այլ հետաքրքիր դասեր: Անցկացվում են մրցույթներ տարբեր առարկաներից, ով ավելի լավ կկարդա, ով ավելի շատ և ճիշտ կլուծի տրամաբանական խնդիրը, ով ավելի գեղեցիկ կնկարի, կքանդակի, ում կոլաժը ամենագունազարդը և ամենահետաքրքիրը կլինի, ով ավելի արագ կվազի և այլն: Մենք մարզվում ենք և գիտելիքներ ստանում: Շաբաթը մի օր դասարանով գնում ենք տիկնիկային թատրոն, մի օր անտառ զբոսանքի, մի օր` մանկական համերգ կամ կրկես: Մեր օրերը շատ ուրախ են անցնում:
Ձմռանը դպրոցը տաք է լինում,որ երեխաները չմրսեն: Նոր տարուն դպրոցում դիմակահանդես ենք կազմակերպում: Փոքրերը` մենք հագնում ենք տարբեր կենդանիների հագուստներ, իսկ մեծերը` գեղեցիկ տոնական շորեր և դիմակներ: Շատ ուրախ է լինում: Ձմեռ պապը փոքրիկներին նվերներ է բերում` չիր, չամիչ, ընկույզ, միրգ, կոնֆետներ, և ամենակարևորը` մեր երազած նվերը: Մինչև նոր տարի դասի ժամանակ մենք Ձմեռ պապին նամակ ենք ուղարկում, որտեղ գրում ենք այդ մասին: Նամակները գցում ենք դպրոցի փոստարկղը: Ես Վինքսի համակարգիչ են ցանկանում և նա կբերեր: Մեր ուսուցչուհին պատմելու է մեզ Ձմեռ պապու մասին, որ նա կա իրականում և ապրում է Լապլանդիայում, որտեղ շատ ցուրտ է և ամառ երբեք չի լինում: Ես այդ մասին մուլտֆիլմ եմ տեսել և հավատում եմ, որ նա կա և ամեն տարի անհամբեր սպասում եմ նրան:
Ամառային արձակուրդներին մեր ուսուցչուհու հետ պետք է գնանք Հայաստանի տեսարժան վայրերից մեկը: Մեր ուսուցչուհին ամեն ինչ գիտի, նա շատ խելացի է և կպատասխանի մեր բոլոր հարցերին: Կպատմի հետաքրքիր պատմություններ մեր հայրենիքի մասին…
Բայց այդ մասին էլ ես կերազեմ ու կպատմեմ հաջորդ անգամ: