Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 3494
Հասմիկ Ասլանյան Գևորգի
Դպրոց՝ 77

Դասարան՝ 11-3
Կրթության կարևորությունը /դերը իմ կյանքում եվ ժամանակակից աշխարհում
Բոլորիս շրջապատում կան տարբեր տարիքի մարդիկ՝ դպրոցականներ, ուսանողներ, աշխատող դասին պատկանող անձիք և արդեն թոշակառուներ: Բոլոր մարդկանց միավորում է մի բան՝ գիտելիքը: Մենք, որ տարիքում էլ որ լինենք, միշտ սովորում ենք:
Երբ գնում ես դպրոց ուսուցիչները ցանոթացնում են քեզ մարդու կողմից ստեղծված ամենամեծ հրաշքի՝ գրքի հետ: Հ. Թումանյանը գրել է “Ով կարդա,նա մարդա”: Հայոց մեծ բանաստեղծը խորին հարգանքով է խոսում գիրքը սիրողների մասին: Գիրքը այն ընկերն է, որը երբեք գաղտնիք չի պահի, երբեք չի դավաճանի ու չի ստի: Այն կարող է տալ քեզ այն, ինչը չի կարող տալ աշխարհում ոչ ոք: Կարող է ցույց տալ քեզ ողջ աշխարհը:
Այստեղ, կարծում եմ, տեղին է մեջ բերել անգլիացի գրող Սոմերսեդ Մոէմի խոսքերը իր “Մուրացկանը” պատմվածքից. “Ես ողջ առավոտ զբաղվելու եմ ալարկոտությամբ, ողջ ցերեկ՝ ծուլությամբ, իսկ ողջ երեկո՝ անգործությամբ…, բայց ոչ մի դեպքում չեմ դադարելու կարդալ, որովհետև այն մարդու համար, ով սովոր է կարդալ,դա դառնում է թմրանյութ, իսկ ինքը՝ դրա գերին ”: Պետք է միայն սկսել, և ընթերցողը մոռանում է իր հոգսերն ու խնդիրները, նա սկսում է ապրել գրքի հերոսների կյանքով՝ նրանց հետ միասին ուրախանում և տխրում:
Ես արդեն տասնվեց տարեկան եմ, և որքան էլ անհարմար և ամոթալի լինի
խոստովանությունս, բայց սերը դեպի գիրքը ձեռք եմ բերել մի քանի ամիս առաջ:
Նայում եմ հետ, և գիտակցում,թե որքան ժամանակ եմ կորցրել անպիտան
արարքների վրա: Ես կարող էի կարդալ այնքան գիրք, որքան երևի չեմ հասցնի կարդալ մոտակա տասը տարվա ընթացքում: Ափսոսում եմ այն դատարկ տարիները, որոնք անհետ կորան: Ես չեի լսում ուսուցիչներիս խորհուրդները և կարդում էի
1
միայն այն, ինչը տրվում էր դպրոցական ծրագրով: Իսկ հիմա, երբ ես հասկացա դրա
կարևորությունը, աշխատում եմ այլևս ժամանակ չկորցնել և շատ կարդալ:
Բայց հիմա, արդեն բավական չէ միայն կարդացած մարդ լինել: Այժմ, որքան էլ դա վայրի չհնչի, աշխարհը համակարգչի ձեռքում է: Սա ևս մի նորամուծություն է, որը հեշտությամբ դարձավ յուրաքանչյուրիս օրվա գրեթե անբաժան մասը: Ներկայումս, եթե մարդ չունի համապատասխան գիտելիքներ համակարգչի հետ վարվելու վերաբերյալ, նա դժվար թե կարողանա գտնել իր տեղը “Արևի” տակ: Կյանքի օրենքն է այդպիսին: Գիտությունը չի կանգնում տեղում, և դու պարտավոր ես ժամանակին համընթաց քայլել:
Ժամանակը նման է երկնքից իջնող ձյան: Այն գալիս է դանդաղ և թվում է թե այն անվերջ է, բայց մի կողմից էլ այն այնքան արագ է իջնում, որ րոպեներ անց հասցնում է ծածկել ողջ շրջակայքը: Պետք է հասցնել մի ողջ կյանք ապրել, քանի դեռ այդ ձյունը չի դադարել:
Որքան են մարդիկ սիրում ամեն ինչ թողնել “վաղվա” վրա, իսկ հետո, երբ արդեն չափազանց ուշ է որևէ բան փոխել, մեղադրել ուրիշներին իրենց անհաջողությունների մեջ:
Շատ է եղել, որ դասարանցիներս, երբ վատառողջ են եղել, կամ ուղղակի ալարել են գալ դպրոց, շատ կարևոր բաներ են բաց թողել, նույնիսկ չգիտակցելով, որ իրենք կարող են այլևս երբեք չիմանալ այն, ինչ այդ օրը սովորոցին դասարանում ներկաները: Եթե այսօր , բաց թողնելով դպրոցի մեկ-երկու դաս, կարծում են, որ դա իրենց ոչ մի կերպ չի վնասի, ապա հետագայում բաց կթողնելով համալսարանի դասընթացները արդյունքում կստանան թերի կրթություն: Ուսուցիչը, շատ անգամ, բացի հիմնական դասից, կարող է նաև խորհուրդ տալ, որը գուցե տարիներ հետո քեզ պետք կգա: Կարևորը, միշտ պատրաստ լինել այդ խորհուրդները լսելու և ընկալելու: Մեր ժամանակներում անգիտությունն ուղղակի անթույլատրելի է: Դե ուրեմն ինչու՞ ենք մենք մեր սեփական ձեռքերով մեզ նետում տգիտության ճահճի մեջ: Միևնույն է,
2
որոշ ժամանակ անց մեր ուղեղում բաց մնացած միջակայքերը պայծառ ապագա ունենալու խոչնդոտ կդառնան: Հետևաբար, պետք է միայն քայլ անել դեպի ուսումը:
Հեռուստատեսությունում, վերջերս, հայտնվել են սոցիալական գովազդային հոլովակներ, որոնք ևս մեկ անգամ հիշեցնում են, թե որքան կարևոր է քսանմեկերորդ դարում կրթված և բազմակողմանի զարգացած մարդ լինել: Յուրաքանչյուրն իր հերթին պետք է մտածի իր կրթության մակարդակը բարձրացնելու մասին: Յուրաքանչյուր ոք պետք է ինքը սկսի կարդալ գրքեր, փնտրի հավելյալ ճանապարհներ էլ ավելի շատ բան իմանալու համար: Ես արդեն սկսել եմ…