Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 2700
Ջուլիետա Պատիկյան Հովակիմի
Դպրոց՝ 114

Դասարան՝ 8-4
Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Ամեն անգամ օրագիրս բացելիս կարծես ինձ ներսից մի ժպտերեսիկ դեմք է նայում, որը նման է ինձ , երբ ստանում եմ լավ գնահատական:
Օրագրումս երբ հայտնվում են վատ գնահատականներ ու երբ
բացում եմ այդ էջերը կարծես մթնում է աչքերիս արաջ և ինձ թվում է, թե խավար գիշերում եմ: Այդ էջերը միշտ ինձ համար դառնում են մռայլ ու տխուր կյանքի մի պատմություն, որի ժամանակ մարդը միշտ վատ մթնոլորտում է, իսկ այն էջերը, որտեղ բարձր են գնահատականներս թվում է, թե մի ուրախ պատմություն է լի խինդով և ծիծաղով:
Ամեն օրվա իմ գնահատականներից է կախված իմ տրամադրությունը դրա համար պայքարում եմ ամեն օր ստանալ այնպիսի գնահատականներ, որից ոչ միայն ես գոհ կլինեմ,այլև օրագիրս, և գիտեմ, որ ամեն իմ վատ գնահատականից բացի ինձնից տխրում է նաև իմ օրագիրը, որը պահանջում է, որ իր էջերը միշտ լուսավոր լինեն իմ բարձր գնահատականներով:
Սիրում եմ գեղեցկացնել օրագիրս տարբեր հետաքրքիր նկարներով և գրություններով, որպեսզի ընթերցողի աչքին հաճելի երևա այն, բայց գիտեմ, որ օրագիրս իրականում կգեղեցկանա այն ժամանակ, երբ այնտեղ հայտնվեն իմ լավ գնահատականները:
Յուրաքանչյուր կիսամյակս ցանկանում եմ սկսել լավ գնահատականներով, որպեսզի հենց սկզբից իմ օրագիրը ուրախ ու պայծառ էջերով սկսվի:
Բացի դպրոցական օրագրիցս նաև ունեմ կյանքի օրագիր, որը ևս կարևոր է ինձ համար: Այնտեղ գրում եմ իմ դպրոցական և առօրյա կյանքից:Ինչքան դպրոցական օրագիրս է սիրված իմ կողմից նույնքան էլ այս օրագիրս; Այս օրագրումս ևս կան տխուր և ուրախ էջեր:
Օրինակ օրագրիս ամենաուրախ օրը հունվարի ութն է, քանի որ այդ օրը ծնվեց իմ փոքրիկ ու սպասված քույրիկը Սոֆին: Իմ օրագրի ամենաուրախ օրը դա է և միշտ կմնա այն:
Հուսով եմ, որ իմ բոլոր օրագրերը կպահեմ սիրով ու խնամքով, որպես իմ պատանեկության լավ ու բարի ընկերներ: Երևի իմ օրագիրը կնմանվի իմ ապագա կյանքին լի ուրախ ու թերևս տխուր էջերով խինդով ու բարի օրերով: Եվ գիտեմ, որ դպրոցի ամեն մի առարկա նման է կյանքի բովանդակության հետաքրքրա շարժ հնարավոր է և ձանձրալի, բայց ամեն առարկայի գիտելիքները գեղեցկացնում են ինձ, իսկ իմ գիտելիքներով ստացված գնահատականները գեղեցկացնում են իմ օրագիրը և օրագրումս շատանում են ուրախ էջերը, երբեք չեմ հուսահատվում իմ օրագրի վատ գնահատականներից, քանի որ իմ օրագրի գեղեցկությունը իմ ձեռքերում է ու երբեք չեմ տխրում, քանի որ ինձ պես միլիոնավոր պատանիներ ևս պայքարում են իրենց օրագրի ուրախ ու լուսավոր էջերի համար, և միշտ պետք է հիշել, որ մեզնից և մեր գիտելիքներից է կախված և մեր օրագրի պայծառությունը, և մեր գեղեցիկ ու լուսավոր ապագան: Եվ միշտ պետք է պայքարել և մեր օրագրերի ուրախ էջերի համար, և մեր ուրախ ապագայի համար և երբեք պետք չէ հույսը դնել ծնողների վրա, պետք է պայքարել և ապրել ինքնուրույն: