Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 66
Դավիթ Զադոյան Կարենի
Դպրոց՝ 8

Դասարան՝ 3-5
Իմ երազանքների դպրոցը
Ես սովորւմ եմ շատ լավ դպրոցում: Բայց ես նույնպես ունեմ իմ երազանքների դպրոցը: Ես պատկերացնւմ եմ թե ինչպես բոլոր ուսուցիչները ժպիտներով ինձ են դիմավորում: Իսկ հետո ինձ լավ գնահատականներով ճանապարհում: Իսկ դուրս գալուց ուղեկցում ինձ գեղեցիկ ծաղկեփնջերով: Եվ ես հենց այդպես ուրախ տուն եմ վերադառնում: Ես երազում եմ նաև որ դասաժամերը ավելի քիչ լինեն և տնայինները նույնպես: Շատ կուզենայի որ ամեն մի դասասենյակում հեռուստացույց լինի: Նաև ուզում եմ արձակուրդները ավելի երկար լինեն: Շատ ուրախ կլինի եթե դասերը անցկացվեն խաղերի տեսքով, ուսուցիչներն էլ լինեն խաղընկեր: Լավ կլինի որ մայրենիի դասերը անցկացվեն բեմադրության տեսքով: Իսկ ձմռանը մեզ հյուր գան Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Իմ կարծիքով դպրոցում պետք է լինի մեծ լողավազան: Իսկ ֆիզկուլտուրայի դահլիճները ավելի մեծ լինեն: Նաև կուզենաի որ դպրոցի շրջակայքում մեծ և գեղեցիկ այգի լինի: Սա է իմ երազանքների դպրոցը և ես համոզված եմ, որ մի օր այն իրականություն կդառնա: