Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 878
Ամալյա Խաչատրյան Անդրանիկի
Դպրոց՝ 195

Դասարան՝ 8-1
Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Անձրևոտ օր էր:Բնության մեջ դադարել էր անդորրը:Ես իմ սենյակում նստած մի զբաղմունք էի ֆորձում գտնել:Հեռուստացույց,համակարգիչ դրանք արդեն ձանձրալի էին ինձ համար և ասես ես ձգտում էի ինչ-որ նոր և ավելի հետաքրքիր զբաղմունքի:Հանկարծ հիշեցի,որ ընկերներիցս մեկը կյանքի օրագիր էր սկսել գրել:
-Իսկ ինչ կլինի եթե ես նույնպես սկսեմ կյանքի օրագիր կազմել?-հարց տվեցի ինքս ինձ:
Չգիտես ինչու ես թերահավատորեն էի վերաբերվում այդ կյանքի օրագրին,քանի որ այն թվում էր ուղղակի հաճելի զբաղմունք:Սկզբում գրեցի փոքր-ինչ իմ կենսագրությունից որոշ տվյալներ:Հետո օրագրումս նշեցի իմ կյանքի ամենուրաԽ օրերը:
<<Հուլիս ամիսներ:Մենք,իմ ամենամոտ ընկերուհու`Լիզայի ընտանիքի հետ մեկնել էինք Հունաստան անցկացնելու ամառային արձակուրդները:Հունաստանը հրաշքների երկիր էր:Այնտեղ ամեն ինչ թվում էր հեքիաթային:
Երբ ժամանեցինք այնտեղ ժամը 14:00 էր և արևը մեզ առաջինը ողջունեց իր ջերմությամբ:Մենք տեղավորվեցինք մեր սենյակում և սկսեցինք մեր գործերով զբաղվել:Ես և Լիզան քայլում էինք և զրուցում:
-Հիասքանչ քաղաք է Աթենքը,-հրապուրված խոսում էր Լիզան:
-Իրոք որ արկածների երկիրը է Հունաստանը:
-Արդյոք մենք կգտնենք մեր արկածը?-հուզում էր այդ հարցը Լիզային:
-Հավանաբար մի օր մենք էլ կգտնենք մեր արկածը:
Հետո մենք լողացինք ծովում որտեղի բնությւնը աննկարագրելի գեղեցիկ էր: Լողում էին ձկնիկները խայտաբղեդ գույներով,որոնք ինձ ու Լիզային շատ ջերմ ընդունեցին իրենց աշխարհ:
Բավականին ուշ էր:Մենք վերադարձանք տուն:Տան մյուս անդամները հավաքվել էին խարույկի շուրջը և մեզ էին սպասում:
Հաջորդ օրը դեռ նոր էր արևը ծագել ես և Լիզան արթնացանք,և դուրս եկանք մտածելով,որ ծնողները չեն բարկանա բայց ստացվեց հակառակը…
Մենք ծածուկ դուրս եկանք տանից,քայլում էինք ծովեզրով և հասկացանք,որ ինչ-որ ամայի ափ ենք հասել որը շրջապատված էր ժայռերով:Մենք որոշեցինք մտնել և նայել ներսը:Մի հետաքրքիր զգացում համակեց ինձ:Պատերին նկարված էին հին հունական առասպելներ:Դրանք մեզ շատ էին հետաքրքրում և մենք կարծես կախարդված շարժվում էինք առաջ:Քայլում ենք քարանձավով և հիանում հունական աստվածներով:Մենք լուռ էինք:Հանկարծ ես խախտեցի անդորրը:
-Լիզա կարծում եմ շատ ուշ է և մենք պետք է տուն վերադառնանք:
Լիզան առարկեց:
-Ոչ չենք կարող,դրսում մութ է մենք չենք կարող,մենք կմոլորվենք:
-Այո դու ճիշտ ես:Այդ դեպքում մենք պետք է այստեղ գիշերենք և առավոտյան վերադառնանք տուն:
Մենք հենց այդպես էլ արեցինք:Շատ քայլելուց մենք հոգնել էինք ուստի շատ շուտ քնեցինք իսկ այդ ընթացքում մեր ծնողները մեզ էին փնտրում:
Խոր գիշեր էր:Ամեն ինչ լուռ էր:Հանկարծ մի աղմուկ լսվեց որից և ես և Լիզան արագ արթնացանք և ինչ տեսնենք… Մի Խումբ ոստիկաններ շրջապատել էին մեզ իսկ նրանց հետևում էին մեր ծնողները:
Երբ մենք վերադարձանք տուն բավականին ծիծաղեցինք մեր արկածի վրա:
Հունաստանում անցկացրած արձակուրդները իմ ամենաերջանիկ և անմոռանալի օրերն էին:
Սակայն մարդու կյանքում տեղի են ունենում տխուր դեպքեր,որոնք ցանակնում ես գրել սև թղթի վրամ և թաքցնել հոգուտ խորքում,մի գաղտնի անկյունում:
Ես մեծ ցավով եմ հիշում իմ կյանքի ամենատխուր օրը:
Ամառ էր:Ես, տատիկս, և հորեղբորս երեխաները հանգսստանում էինք Ջերմուկի հրաշագեղ բնության գրկում:Մաքուր օդ,առողջարաններ,ջերմ միջավայր,նոր ընկերներ էլ ինչ էր անհրաժեշտ լիարժեք հանգստի համար
Սակայն…
Սովորականի պես արևոտ օր էր:Ես տատիկս և քույրիկս նստած սենյակում և զրուցում էինք:Դրսում մեծ աղմուկ էր բարձրացել:Մենք շտապեցինք բակ և տեսանք,որ ինչ-որ մեկը ընկել էր ծառից:Այդ մեկը իմ եղբայրն էր:Բոլորը աղաղակում էին և գոչում օգնեցեք,օգնեցեք:Ես ընդամենը 6 տարեկան էի և ոչինչ չէի հասկանում,փոխարենը այն րոպենները որ անցկացնում էի հիվանդանոցում, շատ ծանր էին:ԵՎ հանկարծ լսում ես 2 բառ<<հույս չկա>>` 2 բառ սակայն մի մեծ և խորը վիշտ:
Ամեն անգամ տխուր օրս վերհիշելիս կարծես թե կյանքը մի պահ կանգ է առնում ինձ համար:
Այսպիսով ես ամփոփեցի իմ կյանքի օրագիրը,որտեղ կան և գույնզգույն և սև էջեր:Յուրաքանչյուրի համար կյանքի օրագիրը իր կյանքի լավ և վատ օրերն են: