Մթնշաղի անուրջներ

29 կարծիք
Հեղինակ՝ Վահան Տերյան
Ժանր՝ բանաստեղծություն, հայ դասականներ, հայ գրականություն
Հրատարակիչ՝ Յավրուհրատ
Հրատարակման տարեթիվ՝ 2012
Դասարան՝ 5-9, 10-12
Կարդալ առցանց ՆԵՐԲԵՌՆԵԼ ePub Kindle 42

Գրքի մասին

Հրատարակությունն ընդգրկում է Վահան Տերյանի բանաստեղծությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որն առաջին անգամ լույս է տեսել 1908թ., Թիֆլիսում՝ նոր դարագլուխ բացելով հայ քնարերգության պատմության մեջ: «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն)։ Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «... Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»: Հրատարակության հիմքում Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» ժողովածուն է (1912), կազմած իր՝ Տերյանի ձեռքով

Հեղինակի մասին

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը:

Ավելին՝ «Հանրագիտարան» բաժնում →
5.0
29
5
4
3
2
1
  • Աննա Վարդանյան
    17 փետրվարի, 14:59

  • Անի Բաբայան
    18 սեպտեմբերի 2019, 22:24

  • Էդիտա Հակոբյան
    22 հունիսի 2019, 18:45

  • Շուշանիկ Տոնոյան
    04 մայիսի 2019, 16:35

Բոլոր կարծիքները
Հեղինակի այլ գրքեր
  • Գիշեր և հուշեր