Թենդի

2 կարծիք
Հեղինակ՝ Շերվուդ Անդերսոն
Ժանր՝ պատմվածք, ամերիկյան գրականություն
Հրատարակիչ՝ Յավրուհրատ
Հրատարակման տարեթիվ՝ 2014
Դասարան՝ 5-9, 10-12
Կարդալ առցանց ՆԵՐԲԵՌՆԵԼ ePub Kindle 18

Գրքի մասին

XX դարի ամերիկյան ականավոր նովելիստ Շերվուդ Անդերսոնը (1876-1941) ծնվել է Օհայո նահանգի Կոմդոն քաղաքում։ Գրել սկսել է բավական ուշ՝ մոտ երեսունհինգ տարեկան հասակից։ Նրա առաջին նովելները տպագրվում են ամսագրերում, 1914 թվականին։ 1916-ից իրար ետևից առանձին գրքերով լույս են տեսնում նրա վեպերը։ Շերվուդ Անդերսոնը բացի մեծ գրող և լրագրող լինելուց, նաև մեծ հրապարակախոս էր։ Նա մեծ ազդեցություն է թողել 1920-ական թվականներին ասպարեզ իջած ամերիկացի գրողների վրա։ 1956թ. Ու. Ֆոլքները երախտագիտությամբ ու արդարացիորեն հայտարարում էր. «Նա իմ սերնդի ամերիկյան գրողների հայրն է եղել։ Նա երբեք ըստ արժանվույն չի գնահատվել»։ Հրատարակությունում ներառված են Շ. Անդերսոնի մինչև այժմ հայերենով լույս տեսած պատմվածքները։

Հեղինակի մասին

Ծնվել է փոկագործի ընտանիքում, տան յոթ երեխաներից երրորդն էր։ 1883 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քլայդ, Օհայո նահանգ։ Այդ քաղաքը հետագայում դարձել է Ուայնսբուրգ քաղաքի նախատիպը Անդերսոնի համանուն ստեղծագործության մեջ։ Չի ստացել միջնակարգ կրթություն, քանի որ թողել է դպրոցը և փոխել բազմաթիվ տարբեր գործեր, որպեսզի հոր մահից հետո կարողա պահել ընտանիքը։ Մոր մահից (1895) մոտավորապես մեկ տարի անց տեղափոխվել է Չիկագո, սակայն շուտով բանակ է զորակոչվել և գնացել Կուբա(Իսպանա-ամերիկյան պատերազմ)։ Վերադառնալուց հետո (1900 թվականից հետո) մեկ տարի ուսանել է Սփրինգֆիլդի (Օհայո նահանգ) Վիտենբերգյան քոլեջում, ապա վերադարձել է Չիկագո։ Սկսել է գրել էսսեներ և պատմվածքներ։

Ավելին՝ «Հանրագիտարան» բաժնում →
5.0
2
5
4
3
2
1
  • Մելինե Մարգարյան
    09 հուլիսի, 07:39

  • Անդրինա Միքայելյան
    03 ապրիլի, 20:29

  • Անահիտ Այվազյան
    07 մարտի, 08:06

    Shat lav