Դիմորդի անկյուն

Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գործող Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը (ՊՈԱԿ) միջին մասնագիտական բազմագործառութային հաստատություն է, որը հիմնադրվել է 1966 թվականին «Հրազդանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկում» անվամբ, իսկ 2011թ.-ին վերանվանվել՝ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ»:
Այժմ քոլեջը տարածաշրջանին և հնարավոր շահառուներին ներկայանում է հիմնովին նորոգված նյութատեխնիկական բազայով, որը հաստատության ուժեղ կողմերից մեկն է: Քոլեջի դասավանդողները փորձառու մասնագետներ են, որոնք անցել են բազմաթիվ վերապատրաստումներ և որակավորման բարձրացման դասընթացներ:
Ընդունելությունը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի «05» ապրիլի 2012թ. N 254-Ն հրամանով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգով:
Քոլեջը սերտորեն համագործակցում է Հրազդանի զբաղվածության տարածքային
կենտրոնի և տարածաշրջանի հետևյալ խոշոր ձեռնարկությունների հետ՝
• «Մեղրաձոր Գոլդ»ՍՊԸ
• Տուրիստական և հյուրանոցային համալիրներ
• « Տելնետ»ՍՊԸ
Քոլեջը համագործակցում է նաև միջազգային հետևյալ կառույցների հետ՝
• Գերմանիայի միջազգային համագործակցություն (GIZ)
• Եվրոպական կրթական հիմնադրամ (ETF)
• Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագիր (UNDP):

Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն 96
Հեռ.՝ (060) 27-32-32, (093)-92-09-22 (բջջ.)
Կայք՝ www.kptc.am
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1966թ.

Տնօրեն՝ Գագիկ Լիպարիտի Գևորգյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: