Դիմորդի անկյուն

Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջ

Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջը հիմնադրվել է 2007 թվականին նախկին Էլեկտրատեխնիկական քոլեջի և նախկին թիվ 2 արհեստագործական ուսումնարանի միաձուլման արդյունքում: 2007 թվականին ՀՀ Վարչապետի որոշումով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ Քոլեջը մրցութային կարգով ընդգրկվել է Եվրոպական Միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։ Հիմնադրման օրվանից Քոլեջի գործունեությունն ուղղված է եղել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստմանն ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը, կրթական ծրագրերի համապատասխանեցմանը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասարության ապահովմանը:

Հասցե՝ ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/1
Հեռ.՝ (010) 28-57-82, (010) 28-56-12
Կայք՝ www.yerevancollege. am
Էլ. փոստ՝ [email protected]

Տնօրեն՝ Պարույր Սանթրոսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: