Դիմորդի անկյուն

Երևանի մշակույթի պետական քոլեջ

«Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ հիմնադրվել է 1929 թ. ստեղծված կինոմեխանիկների դպրոցի հիման վրա, որը 1967 թվականին ՀՍՍՀ մինիստրների սովետի №344 որոշման հինամ վրա, վերակազմակերպվել է Երևանի կինոտեխնիկումի , իսկ 2000 թվականին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի № 97 հրամանի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն Երևանի կինոտեխնիկումը վերանվանվել է «Երևանի մշակույթի քոլեջ» ՊՈԱԿ-ի:
Քոլեջում ընդունելությունը գործող մասնագիտությունների գծով իրականացվում է առկա ուսուցման ձևով, ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով, մրցույթային կարգով: Անվճար համակարգում սովորող ուսանողները ստանում են պետության կողմից ֆինանսավորվող կրթաթոշակ, յուրաքանչյուր ամիս 4750 դրամ:
ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն քոլեջում սոցիալական և այլ կարգավիճակ ունեցող ուսանողների վարձավճարի մասով, յուրաքանչյուր տարի իրականացվում է զեղչում: Մեկ ուսումնական կիսամյակի առաջադիմության արդյունքներով կարող է կատարվել տեղափոխություն` վճարովի համակարգից անվճար համակարգ և հակառակը:
Բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը ԲՈՒՀ-երում, իրենց մասնագիտությամբ,
1. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ
2. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ
3. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ:

Հասցե՝ ք.Երևան, Բագրատունյաց 37
Հեռ.՝ (010) 48-05-80, (010) 48-05-81
Կայք՝ www.y-scc.com
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Վրեժ Կիրակոսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: