Դիմորդի անկյուն

Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ

«Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը կազմավորվել է ՀՀ կառավարության 03.03.2011թ. – ի թիվ 199 – Ն որոշմամբ «Թալինի արհեստագործակն ուսումնարան» -ի բազայի հիման վրա:
Քոլեջի ուսանողների կողմից կրթական ծրագրերի առավել արդյունավետ յուրացման նպատակով ստեղծված է ուսումնառության անհրաժեշտ պայմանները:
Քոլեջն ապահովում է նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստումն ու նրանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում, կրթական ծրագրերի համապատասխանեցումը տարածաշրջանի սոցիալ – տնտեսական զարգացման պահանջներին, ուսումնական գործընթացի թափանցելիությունը, ինչպես նաև մատչելիությունն ու հավաստությունը:
Քոլեջում իրականացվում է նաև կարճաժամկետ դասընթացներ և ծառայություններ հետևյալ մասնագիտություններով.
- «Համակարգչային օպերատոր»
- «Տրակտորիստ – մեքենավար»
- «Վարսահարդար»
- «Խոհարար – ձևավորող»
- «Հյուսն - ատաղձագործ»
- «Կար ու ձև»
Ծրագրերը իրականացվում են «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, «Վորլդ վիժն» կազմակերպության և անհատ շահառուների հետ համագործակցության արդյունքում:
Օգտվելով նաև այն հանգամանքից, որ տարածաշրջանում միակն է , քոլեջը ապահովում է նաև շարունակական կրթությունը ԲՈՒՀ – ում:
Քոլեջը ուսումնական պլաններով նախատեսած ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման և շրջանավարտներին դեպի աշխատաշուկա ուղղորդման գործընթացների ընթացքում սերտ համագործակցում է ՝
- Թալինի քաղաքապետարանի
- « Թալինի բժշկական կենտրոն» -ի
- « Թալինի ԱՏՃ փբը» -ի
- « Բոնիլատ ՍՊԸ»-ի
- «Բարվա» ինովացիոն կենտրոնի և տարածաշրջանում գործող մի շարք Բուժ. ամբուլատորիաների, համայնքապետարանների, Ա/Ձ- ների և այլ կազմակերպությունների հետ:

Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին Խանջյան 16
Հեռ.՝ (0249) 2-23-94
Էլ. Փոստ ՝ [email protected]


Տնօրեն՝ Գաբրիել Ավետիսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: