Դիմորդի անկյուն

Երևանի պետական հումանիտար քոլեջ

1991թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վ.Բրյուսովի անվան օտար լեզուներին կից ստեղծված «Ինտերլինգվա» քոլեջի և Ն.Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական ուսումնարանի լուծարումով և միացումով ստեղծեց մի արդիական ուսումնական հաստատություն, որն այսօր հայտնի է որպես Երևանի պետական հումանիտար քոլեջ:
Քոլեջում գործում են կարճաժամկետ դասընթացներ, բոլոր մասնագիտություններով սովորող ուսանողները պրակտիկան անցկացնում են նախարարություններում, Երևանի և մարզերի լավագույն կազմակերպություններում:
Քոլեջը կատարում է ընդունելություն 9-ամյա և 12-ամյա կրթության հիմքի վրա: Քոլեջում գործում է նաև նախապատրաստական բաժին: Պետական պատվերով ընդունվածները ստանում են կրթաթոշակ:
Ընդունելության փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը, «Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» բաժնում՝ մինչև օգոստոսի 10-ը: Բուհերի ընդունելությունից դուրս մնացած դիմորդները կարող են դիմել քոլեջ իրենց գնահատականներով: Քոլեջն իր լավագույն շրջանավարտներին օգնում է տեղավորվելու աշխատանքի: Բարձր առաջադիմությամբ շրջանավարտները, կառավարության որոշման համաձայն, կարող են շարունակել ուսումը /2-րդ կուրսից/՝ հետևյալ պետական բուհերում.
1. Երևանի պետական համալսարան
2. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
3. Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
4. Ռուս – հայկական /Սլավոնական/ համալսարան:
Քոլեջը համաձայնագրեր ունի Եվրոպական հետևյալ կրթական հաստատությունների հետ.
• Vocational Training Center /Էստոնիա/
• Academy of Hotel and Restaurant Business /Լեհաստան/
• University of Applied Sciences /Լիտվա/
• College of Hospitality and Tourism /Չեխիա/
Հումանիտար քոլեջը թվով մոտ 115 սոցիալական գործընկերներ ունի գործատուների շրջանում, համագործակցում է նաև հանրապետության այլ քոլեջների հետ:

Հասցե՝ ք.Երևան, Հ.Արղության 1
Հեռ.՝ (010) 23-99-91, (010) 20-41-22
Կայք՝ www.ephq.am
Էլ․ փոստ՝ [email protected]

Տնօրեն՝ Սերգեյ Սարգսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: