Դիմորդի անկյուն

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը իրավահաջորդն է Արմավիրի բամբակագործական տեխնիկումի, որը ստեղծվել է 1930 թ-ից : 1953թ.-ին վերանվանվում է Հոկտեմբերյանի շրջանի Լուկաշինի անվան սովխոս-տեխնիկում, 1990թ-ից Արմավիրի
գյուղատնտեսական պետական քոլեջ: 2002թ. –ից Արմավիրի Ս. Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: 2011թ.-ից Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ:
Քոլեջը գտնվում է Արմավիր քաղաքի կենտրոնում, միջքաղաքային ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարնեռի խաչմերուկում: Քոլեջը տեղաբաշխված է երկու բարեկարգ մասնաշենքերում, ունի ուսումնափորձնական հողամաս, ջերմատուն , սպորտհրապարակ:
Քոլեջն ունի հարուստ նյութատեխնիկական բազա, բարձրակարգ դասախոսական կազմ:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 05.04.2012թ. Ա –N-254 « ՀՀ նախնական մասնագիտական / արհեստագործական /
և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը» հրամանի համաձայն:
Քոլեջում ձևավորված կարերայի կենտրոնը նպաստում, օգնում է շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու և իրենց գիտելիքները իրացնելու համար:
Սովորողների ուսումնաարտադրական պրակտիկաները կազմակերպելու նպատակով քոլեջը համագործակցում է «ՄԱՊ» գինու կոնյակի գործարանի, «Վան-Վասպուրական» խաղողի հումքի վերամշակման ընկերության, «Արարատ» գինու կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի, «ՀայԷկոնոմ բանկի» Արմավիրի մասնաճյուղի հետ:

Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր Երևանյան 36
Հեռ.՝ (0237) 2-22-92, (0237) 2-15-72
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Արթուր Եղիազարյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: