Դիմորդի անկյուն

Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան

Ուսումնարանում դիմորդների ընդունելությունը կատարվում է հիմնական և միջնակարգ կրթության հիմքով: Ուսումնարանը Աշոցք-Ամասիա տարածաշրջանում միակ մասնագիտական ուսումական հաստատությունն է: Կրթությունն իրականացվում է մեկ և երեք տարով` միաժամանակ ապահովելով հանրակրթություն /առկա ուսուցմամբ, անվճար և վճարովի հիմունքով/:
Ուսումնարանը իր հիմնադրման 1-ին տարում ունեցել է 60 սովորող, ներկայումս ունի 76 սովորող: Այս տարիների ընթացքում տվել է շուրջ 230 շրջանավարտ մասնագետներ, որոնց մասնագիտական գիտելիքները և հմտությունները բավարարում են ներկայիս շուկայական պահանջներին:
Ուսումնարանում իրականացվել և իրականացվում է մասնագետների վերապատրաստման, վերավորակավորման, ինչպես նաև կարճաժամկետ ուսուցման ծրագրեր: Ուսումնարանն ունի համակարգչային լսարաններ, հագեցված է ուսուցվող մասնագիտությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Ուսումնարանը համագործակցում է «ՎԿՍ Հայաստան» ՍՊԸ-ի, Հայաստանի էլ ցանցեր ՓԲԸ Ղարս մասնաճյուղի, Ամասիայի գլխավոր պանրագործարանի, «Աշոցքի Ճանշին» ՓԲԸ-ի, ինչպես նաև Գյումրիում գործող հասարակական սննդի տարբեր կազմակերպությունների և գեղեցկության սրահների հետ:

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, 24 փողոց

Հեռ.՝ (093) 85-45-25, (093) 85-45-26, (077) 13-57-05

Հիմնադրման տարեթիվ՝ 2007թ.

Տնօրեն՝ Մարգուշ Ղազարյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: