Դիմորդի անկյուն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Շիրակի ակադեմիկոս Մ.Գ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղ

1922թ. Լենինականում բացվեց ինդուստրիալ տեխնիկում, որն ուներ երեք բաժին` գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական և շինարարական: 1924թ. այդ բաժինների բազաների վրա կազմակերպեցին առանձին տեխնիկումներ՝
1924-1970թթ. Լենինականի դաշտավարական տեխնիկում
1970-1989թթ. Հացիկի սովխոզ-տեխնիկում
1989-1992թթ. Հացիկի խորհրդային տնտեսություն տեխնիկում
1992-1996թթ. Հացիկի պետական տնտեսություն տեխնիկում
15.01.1996թ.-06.07.2000թթ. Ախուրյանի պետական գյուղատնտեսական տեխնիկում
06.07.2000-27.03.2003թթ. Շիրակի Մ Թումանյանի անվան գյուղ. պետական քոլեջ
27.03.2003թ.-ից Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ ՊՈԱԿ
03.04.2012թ.-ից ՀՊԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ
17.09.2012թ.-ից ՀԱԱՀ հիմնադրամի Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ
Իր գործունեության ողջ ընթացքում քոլեջն ունեցել է 20000-ից ավելի շրջանավարտ, որակյալ գյուղատնտեսական մասնագետներով ապահովել է ոչ միայն Շիրակի գոտին այլև հանրապետությանը տվել է գյուղատնտեսության մեջ ճանաչված բազմաթիվ գործիչներ.
Հաստատությունում ընդունելությունը իրականացվում է առանց ընդունելության քննությունների` հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի միավորների / այդ թվում` քննական/, նախնական մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար սույն կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Հասցե՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 26

Հեռ.՝ (0312) 3-06-81

Էլ. հասցե՝ [email protected]

Հիմնադրվել է 1992թ.

Տնօրեն՝ Գագիկ Վարդանյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: