Դիմորդի անկյուն

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

Երևանի Մ.Մաշտոցի անվան համալսարանը հիմնադրվել է` 1990 թվականին (լիցենզիա-0,14 անժամկետ):

2002-2006 թթ. համալսարանը մասնակցել է ՀՀ-ում անցկացվող հավատարմագրման գործընթացին և հավատարմագրվել է: Հավատրմագրեր համար`

Ուսումնական հաստատության շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ` իրավունք վերապահելով աշխատելու ՀՀ պետական և ոչ պետական կազմակերպություններում :

Լրացուցիչ հանձնաժողովի կողմից համալսարանին տրված է նաև 0,73 հավատարմագիրը, որը բնութագրում է Մ.Մաշտոցի անվան համալսարանի լիակատար որակական հավատարմագրումը: Համալսարանի առարկայական ծրագրերը ինքնանպատակ չեն, դրանք հիմնավորված են Հայաստանի Հանրապետությունում գործող Բոլոնիայի ծրագրով` ըստ սահմանված չափորոշիչների:

Ուսումնական հաստատության հիմնադիրների և պրոֆեսորադասախոսական կազմի երկարատև ազնիվ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ բուհը ճանաչվել է հանրապետությունում և նրա սահմաններից դուրս` որպես որակյալ կադրերի պատրաստման դարբնոց: Դրա վառ ապացույցն է այն, որ սովորելու են դիմում արտերկրների բազմաթիվ քաղաքացիներ: Ի դեպ համալսարանը սերտորեն համագործակցում է մերձավոր և հեռավոր մի շարք պետությունների, մասնավորապես ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում հիմնադրված <<Մեսրոպ Մաշտոց>> բարձրագույն քոլեջի հետ: Բուհն ունի ժամանակից տեխնիկական պահանջները բավարարող սեփական ուսումնական շենք Երևանի (ճոպանուղու հարևանությամբ), ունի հագեցած գրադարան, համակարգչային (կոմպյուտերային) լաբորատորիա, լեզուների ուսուցման լինգաֆոնային լսարան` ձայնարկիչներով: Համալսարանում գործում են նաև ՈՒԳԸ-ի խումբ, ասմունքի, շախմատի, երաժշտական և երգարվեստի խմբակներ: Ուսումնական ծրագրերից զատ` համալսարանում կազմակերպվում են համակարգչային դասընթացներ` ցանկացած ծրագրով: Կատարվում է նաև մագիստրատուրայի ընդունելություն` այլ բուհերից:
Համալսարանի ուսանողները ակտիվ մասնակցում են հանրապետությունում կազմակերպվող բոլոր ուսանողական մրցույթներին և միջոցառումներին: Ունենք բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր, գավաթ`մասնակցության և հաղթանակների համար:
Մ.Մաշտոցի անվան համալսարանում տպագրվում է <<Մեսրոպ Մաշտոց>> ամենամսյա բուհական պարբերականը: Թերթը հագեցվում է խմբագրական խորհրդի և ուսանողների բազմաբովանդակ նյութերով:
Համալսարանում կազմակերպվում են ներբուհական գիտական լսումներ: Ուսանողներն իրենց գիտական աշխատանքները, ռեֆերատները ներկայացնում են պրոֆեսորադասախոսական անձնակազմից և ուսանողներից կազմված հանձնախմբին: Քննարկումներն անցնում են առողջ և գիտական բանավեճին հարիր մթնոլորտում:
Ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անցկացնում են համապատասխան գերատեսչություններում (բանկեր, իրավաբանական կազմակերպություններ, դպրոցներ, թերթերի խմբագրություններ, հեռուստառադիոընկերություններ):

Հաշվի առնելով ուսանողների սոցիալ-տնտեսական վիճակը, համալսարանի ղեկավարությունը հնարավորություն է տալիս ուսման վարձը վճարել մաս-մաս:

ՌԵԿՏՈՐ` Զավեն Վաչագանի Սարգսյան,
ՀԱՍՑԵ` Հայաստան, 025, Երևան, Մխիթար Հերացու փող., 2/1 շենք
ՀԵՌԱԽՈՍ` • ռեկտոր` +374-10-553543
• պրոռեկտոր` +374-10-575012
• ընդունարան` +374-10-575099

Էլ. Փոստ - [email protected]
Կայք ՝ www.mashtotsuniversity.am
Աշխատանքային օրեր - Երկ Երք Չրք Հնգ Ուրբ
Աշխատանքային ժամեր - 09:00-17:00

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: