Դիմորդի անկյուն

Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հիմնադրվել է 1990 թ. (լիցենզիա N 079), Երևանում: Համալսարանի հիմնադիրը և առաջին ռեկտորն է եղել բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վաղարշակ Վարուժանի Մադոյանը, որը ղեկավարել է համալսարանը 1990-2008 թթ.: 1990-1992 թթ. համալսարանը կոչվել է «Անանիա Շիրակացի»հայկական համալսարան, իսկ 1998 թ-ին վերանվանվել է «Անանիա Շիրակացի»միջազգային հարաբերությունների համալսարան: 1995-ից մինչ օրս համալսարանը գործում է իր սեփական շենքում:

1990 թ -ից համալսարանում գործել են.

Պատմաբանասիրական ֆակուլտետ, որի վերակազմավորման արդյունքում, 1992 թվականին ձևավորվել են պատմության և հայագիտության ֆակուլտետները (պատմության ֆակուլտետը դադարել է գործել 1996 թ-ին, իսկ հայագիտության ֆակուլտետը` 1997-ին),

Օտար լեզուների ֆակուլտետ` անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուների բաժիններով (ֆրանսերեն լեզվի բաժինը լուծարվել է 1998 թ-ին),

Էկոնոմիկայի և արտադրության կառավարում ֆակուլտետը հիմնադրվել է 1991 թ., որը 1999-ին վերանվանվել է «Համաշխարհային տնտեսագիտության», իսկ 2008-ին «Միջազգային տնտեսական հարաբերությունների»ֆակուլտետ,

Լրագրության ֆակուլտետը հիմնադրվել է 1998 թ. հայագիտության ֆակուլտետի բազայի հիման վրա,
Իրավագիտության ֆակուլտետը գործում է 1996 թ-ից:

Համալսարանը հավատարմագրվել է 2002 թ. (հավատարմագիր N 60 (06.12.02 թ):

2008-ից համալսարանի ռեկտորն է Սեյրան Միքայելի Աֆյանը:

1995 թ. համալսարանը տվել է իր առաջին շրջանավարտները:

ՌԵԿՏՈՐ` Վաղարշակ Մադոյան
ՀԱՍՑԵ` ք. Երևան, Արմենակ Արմենակյան 125
ՀԵՌԱԽՈՍ` (+374 10) 65 32 70
ՖԱՔՍ` (+374 10) 59 70 08
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` https://shirakatsi.org

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: