Դիմորդի անկյուն

Երևանի «Հայբուսակ» համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

Երևանի «Հայբուսակ» համալսարան

(Պետության կողմից հավատարմագրված ԲՈՒՀ-երի միավորում)

1. Երևանի «Հայբուսակ» համալսարան
2. Հայկական Բաց համալսարան
3. Հ.Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտ
4. «Ռոսլին» դիզայնի ինստիտուտ
5. «Շիրակացի» Գյումրիի մասնաճյուղ

ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երևանի «Հայբուսակ» համալսարանը Հայաստանի ամենամեծ մասնավոր բուհն է: Հիմնադրվել է 1990թ.-ին ակադեմիկոս Լևոն Հարությունյանի կողմից և դարձել է անկախ Հայաստանի առաջին մասնավոր բուհերից մեկը:
Լիցենզավորվել է ՀՀ կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների կողմից:

1999-2001թթ. մասնակցել է ՀՀ-ում կրթության որակի գնահատման գործընթացին և ստացել պետական հավատարմագրեր բոլոր մասնագիտություններով: Համալսարանի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմներ, ինչը հնարավորություն է տալիս աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական և մասնավոր հիմնարկներում, ինչպես նաև արտերկրում: Ակադեմիայի կազմում ընդգրկված են նաև բազային քոլեջ և ավագ դպրոց:
Համալսարանում գործում է առկա և հեռակա ուսուցում, բակալավրիատ և մագիստրատուրա: Համալսարանում սովորում են ինչպես ՀՀ-ի, այնպես էլ արտերկրի ուսանողներ: Կրթությունը կազմակերպվում է երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Համալսարանի սեփական շենքում ստեղծված են բոլոր պայմանները ուսանողների լիարժեք կրթության համար. գործում են ուսանողական պառլամենտ, հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոն, մասնագիտական կողմնորոշման բաժին, մարզադահլիճ, հրատարակչություն, պոլիկլինիկա, ճաշասրահներ, սրճարաններ, ուսանողական գիտական ընկերություն և մշակութային խորհուրդ:
Համալսարանի մասնագիտական կաբինետները հագեցված են ժամանակակից տեխնիկական միջոցներով:
Համալսարանում գործում են հետևյալ ֆակուլտետները և ինստիտուտները:

ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

1. Բուժական գործ - 5 տարի
2. Դեղագիտություն - 4 տարի
3. Ստոմատոլոգիա - 4 տարի

ԼԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

1. Միջազգային հարաբերություններ (միջազգային տուրիզմ, դիվանագիտություն) – 4 տարի
2. Արևելագիտություն (արաբերեն, պարսկերեն) – 4 տարի

ՌՈՍԼԻՆ ԴԻԶԱՅՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

1.Հագուստի մոդելավորում- 4 տարի
2.Կերպարվեստ - 4 տարի
3.Դիզայն (ինտերիեր, էքստերիեր)- 4 տարի

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ (առկա, հեռակա)

1. Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մենեջմենթ ըստ ոլորտների` առողջապահական, տուրիզմի, ֆինանսաբանկային) - 4 տարի

2. Կառավարում - 4 տարի
3. Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա - 4 տարի

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՖԱԿՈՒԼՏԵՏ (առկա, հեռակա)

1. Օտար լեզու և գրականություն
2. Հայոց լեզու և գրականություն
3. Մանկավարժություն և մեթոդիկա
4. Հոգեբանություն (կառավարման, խորհրդատվական, իրավաբանական)

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ (առկա, հեռակա)

1. Իրավագիտություն
• Պետական-իրավական
• Քաղաքացիա-իրավական
• Քրեա-իրավական
• Միջազգային-իրավական

Հասցե` Աբելյան 6,
Ռեկտոր` Ս.Հարությունյան
Հեռ. 39-06-98, 39-61-61
Կայք` www.academedu.org
Էլ. հասցե` [email protected]

ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՇԻՐԱԿԱՑԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Հասցե` ք. Գյումրի, Սայաթ-Նովա 1,
Հեռ. (094) 46-91-46, (312) 5-93-94

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ «ԳԻՏԵԼԻՔ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ` ԿԳ նախարարության հատուկ համաձայնագիր «Հայբուսակ» համալսարանի հետ
Հասցե` ք.. Եղեգնաձոր, Մոմիկի 5,
Հեռ. (281) 2-07-88

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: